Ուսումնական նռնակի պատճառով տարհանվել է Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանի ծառայողական շենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են ծառայողական շենքից ուսումնական նռնակի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնում է CBS New York հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանակավայանի հայտարարությունը:
Կասկածելի ծանրոցը հայտնաբերվել է մաքսային ծառայության շենքում: Այն բանից հետո, երբ շենքից հանել են բոլորաշխատակիցներին, իրավապահ մարմինները պարզել են, որ առարկան ուսումնական նռնակ է եղել, որը տեղափոխում էին զորավարժություններում օգտագործելու համար:
Միջադեպը չի անդրադարձել օդանավակայանի տերմինալների վրա: Օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմում: Տարհանված աշխատակիցները վերադարձել են աշխատավայր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



