Արսենալը պատրաստ է Բենզեմային 300 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման առաջարկ է ստացել Լոնդոնի «Արսենալից», հայտնում է «Don Balon»-ը:
Պարբերականի փոխանցմամբ, «զինագործները» Բենզեմային պատրաստ են 300 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել:
Ֆրանսիացի հարձակվողը 356 հանդիպում է անցկացրել «Ռեալում», որոնց ընթացքում 178 գոլ է հեղինակել, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 60 մլն եվրո է գնահատվում (Transfermarkt-ի տվյալներով): Բենզեմայի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2019 թվականին, նրա աշխատավարձը 150 հազար ֆունտ է կազմում:
Ավելի վաղ «Արսենալն» իր հարձակվող Ալեքսիս Սանչեսին առաջարկել էր երկարաձգել պայմանագիրը. նրա աշխատավարձը նոր պայմանագրով պետք է կազմեր 300 հազար ֆունտ: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կողմ չէր արտահայտվել ղեկավարության այս որոշմանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



