էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
ՍՊՈՐՏԱպրիլի 15-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հինգերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Հինգերորդ տուրում Դանիելյանը հաղթել է ադրբեջանցի Գունայ Մամադզադային: Գալոյանը նույնպես հաղթանակ է տարել:
Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գևորգյանը պարտվել է:
Դանիելյան` 4 միավոր (10-րդ տեղ), Գևորգյան, Գալոյան, Մկրտչյան` 2.5-ական միավոր (համապատասխանաբար 68-րդ, 72-րդ, 84-րդ տեղեր):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



