Էրդողանը եւս անհանգստացած է Սիրիայում ռուսական ավիահարվածներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում ռուսական ավիահարվածների թիրախների հետ կապված խոսելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Mynet-ը, Թուրքիայի նախագահը արաբական Al Jazeera-ի հետ հարցազրույցում նշել է, թե իրենք տեղյակ էին, որ ՌԴ-ն ավիահարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» թիրախներին, սակայն հարվածները եղել են Ասադի դեմ պայքարող «փափուկ ընդդիմության» դիրքերին։
Էրդողանի խոսքով՝ ինքն անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով եւ այդ մասին կխոսի Վլադիմիր Պուտինի հետ։ «Պուտինին կխնդրեմ, որ արվելիք քայլերը վերանայի»,-ասել է Էրդողանը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



