Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանություն. Թրամփը պետք է կկարողանա սկսել այնտեղից, որտեղ ավարտել է Ռեյգանը. հոդված The Hill-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Անտոնի Բարսամյանը և ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը The Hill պարբերականում հրապարակել են «Հայոց ցեղասպանություն. սկսելով այնտեղից, որտեղ Ռեյգանն ավարտեց» վերտառությամբ հոդված: Հոդվածագիրներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ներկայացրել տարբեր փաստեր և հույս հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնլդ Թրամփը կշարունակի Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունն ու կճանաչի 1915-ի թվականին տեղի ունեցածը:  

«36 տարի առաջ նախագահ Ռեյգանն արեց այն, որը չի համարձակվել անել որևէ նախագահ: Նա օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը` անդրադառնալով 1915-1923 թվականներին տեղի ունեցած դաժան դեպքերին. հայ ժողովրդի համակարգված ոչնչացում թուրք-օսմանների կողմից: Այդ դաժան իրադարձությունը ոչնչացրեց շուրջ 1,5 մլն և տեղահանեց 500 հազար հայի, որը մինչև ցեղասպանությունը եղած հայերի մեկ երրորդն էր: Այսօր աշխարհում սփռված հայերը 10 միլիոն են, որից 1,5 մլն-ը բնակվում է ԱՄՆ-ում: Եվ ոչ ոք չի արել ավելին, քան ԱՄՆ-ը: 1918 թվականին Մերձավոր Արևելքում հիմնադրամի ձևավորումÕ ¨ տեղի է ունեցել դեսպան Հենրի Մորգենթաուի պնդմամբ, որպեսզի վերջ տրվի հայ ժողովրդի լիակատար ոչնչացմանը: Մինչև 1930 թվականը հիմնադրամը ցուցաբերել է 117 մլն դոլարի օգնություն, որն այսօրվա պայմաններում հավասարազոր է 1,25 մլրդ դոլարի: Իրականացված ծրագրերի արդյունքում փրկվել են բազմաթիվ հայեր, հույներ և սիրիացի փախստականներ, այդ թվում 132 հազար որբ` Թբիլիսիից մինչև Կոստանդնուպոլիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել են հոդվածագիրները:

Նրանք հիշեցրել են, որ հայերը 20-րդ դարում եղել են ամենամեծաթիվ փախստականները, և ցավով հավելել, պատմությունն այսօր կրկնվում է. Սիրիայից մինչև Սուդան. շուրջ 65 մլն մարդ փախչում է` ելնելով իր անվտանգությունից:       

«Ճշմարտությունն ընդունելու անկարողությունը վտանգավոր սխեմա է, բայց այն մոռանալն ավելի վատ է: Այս ըմբռնումը չի կորցրել անգամ Ադոլֆ Հիտլերը, ով ցեղասպանության մասին ակնարկել է 1939-ին` Լեհաստանում: Նա հրամաններ էր արձակում իր՝ այսպես կոչված «մահվան ստորաբաժանումներին», որպեսզի նրանք լեհ տղամարդկանց, կանանց և երեխաներին սպանեն առանց խղճահարության` նշելով, որ միայն այդ դեպքում իրենք կստանան կյանքի անհրաժեշտ տարածություն: «Այսօր ո՞վ է խոսում հայերի բնաջնջման մասին»,- ասում էր Հիտլերը: Բայց Հիտլերը սխալվում էր իր գնահատականնե րում, և շատերն էին հիշում հայերի մասին: Ռաֆայել Լեմկինը 1941 թվականին ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը` անդրադառնալով հայերին: 1951 թվականին Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում հիշատակեց բռնի գործողությունները ցեղասպանության զոհերի դեմ` ընդգծելով. «Ցեղասպանություն տեղի է ունեցել մարդկային պատմության ողջ ընթացքում. քրիստոնյաների հետապնդումները Հռոմեական կայսրությունում, թուրքերի կողմից հայերի ջարդերը, միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը  նացիստներից կողմից հանդիսանում են ցեղասպանության վառ օրինակներ»:

Նախագահ Ռեյգանը գիտակցեց անցյալը հիշելու կարևորությունը, որքան էլ այն քաղաքականապես դժվար լիներ: Նա այդ մասին հիշատակեց 1981 թվականին` հայտարարելով. «Հայերի ցեղասպանությանը հաջորդել են կամբոջացիների ցեղասպանությունը, մի շարք այլ ժողովուրդների նկատմամբ հետապնդումները, Հոլոքոստի դասերը երբևէ չպետք է մոռանալ»»,- նշված է հոդվածում: Անտոնի Բարսամյանի և Նուբար Աֆեյանի կարծիքով՝ Ռեյգանը հասկացել էր այդ հարցը պահպանելու կարևորությունն այն պարագայում, երբ մյուսները որոշել էին այն հասցնել նվազագույնի կամ այն օգտագործել սեփական օրա կարգն առաջ մղելու համար:

«Սկսած նախագահ Ռեյգանից, երկու կուսակցությունների (հանրապետականներ ու դեմոկրատներ) նախագահների թեկնածուները պարբերաբար անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և խոստացել, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այն: Բայց ցավոք, քաղաքական զգայունությունը դարձել է գերակայություն, երբ այդ թեկնածուները զբաղեցրել են այդ պաշտոնը: Որոշ նախագահներ դա անվանել են «կոտորած», «ահավոր ողբերգություն» և «զանգվածային ողբերգություն», բայց ոչ ոք չկարողացավ այն կոչել իր անունով` ցեղասպանություն: Համեմատելով բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացաÕ ® են ընտրված նախագահների առջև, հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը կարող է թվալ շատ փոքր, բայց պատմությունը պահանջում է ճիշտ հաշվարկ: Որոշները նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես այն ժամանակ, երբ նա խախտում է «հին կարգը»: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, եկեք հույս հայտնենք, որ Թրամփը կկարողանա սկսել այնտեղից, որտեղ ավարտել է Ռեյգանը 36 տարի առաջ»,- նշված է հոդվածում: 

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր