Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գոլոս» նախագիծը, մրցավարները, հայ մասնակիցները

ԼԱՅՖ

Sputnik Արմենիա պորտալը փորձել է պարզել, թե որքան շահեկան եղավ մրցավարների փոփոխությունը

 

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 4-ին մեկնարկած ռուսական «Գոլոս» նախագիծն այս եթերաշրջանում ներկայացավ մրցավարական նոր կազմով: Նախորդ թիմից մնացել է միայն Ալեքսանդր Գրադսկին, որին միացել են Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսն ու Բաստան:

Մեկ ամիս է անցել, և Sputnik Արմենիա պորտալը փորձել է պարզել, թե որքան շահեկան եղավ մրցավարների այս փոփոխությունը:

Նախագծի հայ մասնակիցները

«Գոլոս» նախագծի երեք եթերաշրջանները, հիրավի, աստեղային դարձան շատ հայերի համար: Հիշենք նրանցից մի քանիսին՝ Մարիամ Մերաբովա, Մարգարիտա Պոզոյան, Արծվիկ Հարությունյան, Անդրեյ Դավիթյան, Արթուր Բեստ, Սամվել Վարդանյան,Ալբերտ Մուսաելյան…

Չորրորդ եթերաշրջանին մասնակցելու ցանկություն ունեին նաև Արամ MP3-ն ու Աննա Խաչատրյանը: Նրանք լրացրել էին հայտերը, անգամ Մոսկվա մեկնել, սակայն դուրս էին մնացել հետագա փուլերից: Հայկական լրատվամիջոցները սկսեցին գրել, թե նրանց մերժման պատճառն այն է եղել, որ «հայերն առանց այդ էլ շատ են նախագծում»:

Սակայն հենց երեկ հերթական լսումների ժամանակ ելույթ ունեցածների թվում կրկին հայեր կային՝ Ամալյա Մարգարյանը Երևանից և Մոսկվայում բնակվող Րաֆֆա Գրիգորյանը: Երկուսն էլ հաջորդ փուլ անցան Բաստայի շնորհիվ:

Հանդիսատեսի և երգիչների խիստ քննադատությունը


Ռուս երգիչ Ստաս Պիեխան Ինստագրամի իր էջում գրել է. «Հիշում եմ «Գոլոսի» մասնակիցների մակարդակը… Այն իրականություն դարձած հեքիաթը, ժանրային թարմությունն ու մասնակիցների երաժշտական ճաշակը… Ու՞ր են բելյաևները, կուզնեցովաները, զակիրովաները և մյուսները… Ուզում եմ լավ հաղորդում նայել: Մի բան արեք… »:

Հանդիսատեսը նույնպես չի զսպում դժգոհությունը. «Մրցավարները իրենց անտանելի են պահում: Ինչպես կարելի է ցեխ շպրտել առանց այդ էլ լարված մասնակիցների վրա: Կարելի է այդ ամենն ավելի մեղմ մատուցել: Նույնիսկ նայել չի լինում…», «Երբեմն նայում եմ շոուն, բայց հենց Գագարինան սկսում է կապիկություն անել, նյարդերս չեն դիմանում: Մի՞թե ղեկավարներն ու ռեժիսորները չեն տեսնում այս ամենը: Իսկական ինքնագործունեություն է, կոլտնտեսության ակումբի հավաքույթ»,- գրում է օգտատերերից մեկը՝ Նազիլյա Յանգինդինան:

Մի քիչ դիմացիր, կսիրես


Որպես կանոն՝ ամեն նոր բան սկզբում այնքան էլ հաճելի չէ: Հետո ժամանակ է անցնում, սուր անկյունները հարթվում են, աչքն ու ականջը՝ սովորում, և ամեն ինչ քիչ-քիչ տեղն է ընկնում: Նույնը՝  «Գոլոսի» դեպքում: Շոուի ֆեյսբուքյան էջում հրապարակվող տհաճ մեկնաբանությունները փոխարինվում են զուսպ արտահայտություններով, իսկ հետո՝ դրական գրառումներով:

«Հենց միայն Գրադսկու թիմի ելույթից կարելի է խելագարվել: Հիասքանչ ելույթ էր, հրաշալի երաժշտություն»,- գրում է Իգոր Դենիսովը:

Առաջին անգամ շոուի մասնակիցների թվում հոգևորական կար: Հայր Ֆոտիյը երգեց «Լենսկու արիան» և ընդգրկվեց Գրիգորի Լեպսի թիմում: «Իմ շրջապատը դրական արձագանքեց մրցույթին մասնակցելու որոշմանս: Աղոթքներով սատարում է նաև հոգևոր հայրս: Իմ խնդիրը նրանց հույսերն արդարացնել է, մրցույթը հաղթահարել եթե ոչ հաղթանակով, ապա՝ պատվով ու արժանապատվությամբ »,- ասել է հոգևորականը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում:

Իսկ քարավանը գնում է


Չնայած բուռն քննադատությանը` շոուն շարունակում է թափ հավաքել: Կույր լսումների չորրորդ փուլից հետո Բաստան և Գրադսկին առաջատար են ընտրած մասնակիցների թվով: Իսկ իրենք` մրցավարները, իրենց դիրքորոշումը մեկնաբանել են «Жизнь.ru» ինտերնետ-պարբերականին:  Ժյուրիի անդամ Բաստան հայտարարել է, որ հատուկ է ընտրում յուրահատուկ կատարողների: «Բեմում արտասովոր լինելը խոսում է այն մասին, որ մարդը հակված է փորձերի` ինձ համար դա է ամենակարևորը… Սպասում եմ, որ կարելի լինի կատարման հետաքրքիր տարբերակներ, տարբեր դուետներ կատարել, որ հնարավոր լինի ապագային նորովի նայել»,- նշել է Բաստան: 

Գրիգորի Լեպսը հույսը դնում է իր ներքին զգացողության վրա: «Ինչպե՞ս եմ ընտրելու: Ձայնը իր հերթին, բայց ինձ համար նաև շատ կարևոր է մարդու էսթետիկ տեսքը, այն, թե ինչպես է իրեն պահում բեմի վրա: Այստեղ, ցավոք, պետք է միայն լսել մարդուն»,- նշել է Լեպսը:

Պոլինա Գագարինան էլ կարծում է, որ ժյուրիի անդամ լինելը, նախևառաջ, մեծ պատասխանատվություն է: «Ինձ համար սա կարիերայի մեկ այլ, բոլորովին նոր, անհայտ և հետաքրքիր փուլ է: Իհարկե, պատասխանատվություն եմ զգում: Բոլորովին վերջերս այդպիսի զգացողություն եմ ունեցել «Եվրատեսիլ» մրցույթում, որտեղ ոչ միայն ինքս ինձ եմ ներկայացրել, այլ նաև ողջ երկիրը: Այստեղ էլ պետք է ոչ թե միայն ինձ համար պատասխան տամ, այլ ամբողջ թիմի»,- ասել է Գագարինան: 

Իսկ ահա ժյուրիի անփոխարինելի անդամ Գրադսկին կատարվածին ավելի փիլիսոփայորեն է մոտենում: «Վստահ եմ, որ մենք ժյուրիի իմ գործընկերներին մեկ այլ ձևով կտեսնենք, ոչ այնպես, ինչպես սովոր ենք տեսնել հեռուստաէկրանից: Շոուն հնարավորություն է ընձեռում մարզիչներից յուրաքանչյուրին տեսնել բոլորովին անսպասելի կողմից, նույնիսկ իրենց համար: Ես դա տեսել եմ առաջին սեզոններում…»,- ասել է Գրադսկին:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր Ավետիսյան