Զատիկի կուլիչ
ՖՈՏՈԲաղադրիչներ
- խմորիչ - 16 գր
- ալյուր - 1.6 կգ
- շաքարավազ - 156 գր
- ջուր - 45 մլ
- կաթ - 455 մլ
- ձու - 4 հատ
- ձվի դեղնուց - 8 հատ
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1 պտղունց
- նարինջ - 1 հատ (կեղև)
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- ռոմ - 30 մլ
- կարագ - 113 գր
- բուսայուղ - 100 մլ
Պատրաստման եղանակ
- 16 գր խմորիչը, 45 մլ ջուրը, 12 գր շաքարավազն ու 12 գր ալյուրը լցնում ենք ամանի մեջ, լավ խառնում և թողնում 20-25 րոպե, որ հասունանա: Ժամանակը լրանալուն պես, ավելացնում ենք 540 գր ալյուրն ու 455 մլ կաթը և զանգվածը լավ խառնում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով թողնում տաք տեղում:

- Այս ընթացքում 3 ձուն, ձվի դեղնուցները, 140 գր շաքարավազը լավ հարում ենք, լցնում նախորդ զանգվածը և թիակով խառնում: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք աղը, վանիլինը, նարնջի և կիտրոնի քերած կեղևը, հալեցրած կարագը, բուսայուղը, ռոմը և կրկին լավ խառնում:
Զանգվածի մեջ կամաց-կամաց ավելացնում ենք մնացած ալյուրն ու ձեռքերով խմոր հունցում:
- Ծածկում ենք սրբիչով և 2 ժամով հանգիստ թողնում:

- Կուլիչի համար նախատեսված ձևամանները կարագապատում ենք և յուղաթուղթ փռում: Խմորը 3 մասերի ենք բաժանում և մի փոքր էլ առանձնացնում զարդարանքի համար: Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:

- Մնացած խմորով զարդարանք ենք պատրաստում, ամրացնում կուլիչին և վրան ձու քսում:

- Կուլիչները 10 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցը, որից հետո թխում ենք 50 րոպե՝ 160 աստիճանում:

Զատիկին սովորաբար հենց այսպիսի Կուլիչ են պատրաստում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



