Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ով է իրականում կինոքննադատ Դիաննա Մարտիրոսյանը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Դիանա Մարտիրոսյանի անունը հայտնի է բոլորիս սկանդալային մի քանի գրառումներից, որոնք արվածեն և՛ Դիանայի կողմից, և ՛նրա դեմ:

Wnews.am-ին հետաքրքրեց Դիանա Մարտիրոսյանի  կերպարը և հրավիրելով մեր խմբագրություն՝ փորձեցինք պարզել, թե ով է այս համարձակ աղջիկը, ինչով է զբաղվում և ինչ ամբիցիաներ ունի:  Դիանան սիրահարված է կինոյին, մեր յուրաքանչյուր հարցին, որը կապված չէր կինոյի հետ,  նա պատասխանում էր կինոյի տեսանկյունից, կինոյի մասին ու կինոաշխարհից:  Նրա, անգամ, անձնական երազանքները կապված են կինոյի հետ: 

 

Ես.  Դիանա Մարտիրոսյանն եմ, սովորել եմ Սլավոնական համալսարանում, Լրագրության ֆակուլտետում: Այդ ժամանակ կար մի լավ ռադիոկայան «Արարատ FM», որտեղ հինգ տարի աշխատում էի՝ որպես երաժշտական խմբագիր, հետո այն փոխվեց «Ռադիո ջան»-ի ու ես, բնականաբար, այնտեղ էլ չաշխատեցի: Այդ տարիներին հասկացա, որ ուզում եմ սցենարիստ դառնալ ու որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտի մագիստրատուրա ՝ Սցենարի բաժինը,  այդպիսի բաժին չկար, կար Կինոգետի բաժին: Հաշվի առնելով, որ  լրագրող եմ, նաև իմ՝ կինոման լինելու փաստը,  հասկացա, որ կարող եմ գրել կինոյի մասին: Ես կադրում հայտնվելու ամբիցիաներ չունեի և ընդունվեցի այդ ֆակուլտետը:

 

Կինոքննադատ . Ես ունեմ ընկերներ, ովքեր իրենց չեն համարում դերասաններ, այլ ուղղակի դերակատարներ, իմ դեպքում,  ես ինձ կինոգետ չեմ համարում, ինձ դուր է գալիս Кинообозреватель   բառը, բայց դրա հայերեն տարբերակը  չկա: Եթե ես գրում եմ ոչ շատ խորքային, անալիտիկ տեքստ, դա կինոգիտություն չի, այլ քննադատություն է, կինոգիտության համար պետք է ավելի խորքային, երկար վերլուծություններ, դա նեղ մասնագիտական  է ու հետաքրքիր կլինի մասնագետների, ոչ թե մասսաների համար: Մենք ունենք մեյնսթրիմ կինո, այսինքն կինո, որը բոլորի համար է, ու այս ոլորտում ես տեսա, քննադատներ չկան: Մենք ունենք շատ լավ քննադատներ, ովքեր գրում են արտ-հաուս ֆիլմերի համար, փառատոնային ֆիլմերի մասին, բայց մասսայականություն ունեցող ֆիլմերի մասին, որոնք ազգի 80 տոկոսը գնում է դիտելու  ոչ ոք չէր գրում ու ես որոշեցի գրել:

 

Կինոման. Վերջին անգամ երեկ գիշերն եմ ֆիլմ նայել կինոթատրոնում: Կինոման լինելը եկել է ծնողներիցս. հայրս էլ , մայրս էլ կինոման են: Սերը կինոյի և գրականության նկատմամբ նրանցից էլ սկսվել է: Այն ժամանակ  գնում էի, վարձույթից ֆիլմեր էի վերցնում ու նայում էի: 

Օտարալեզու բառեր. Բոլորս օգտագործում ենք շեյր, լայք, քոմմենթ  բառերը ու դա նորմալ է չէ՞: Տեսեք, ես երեկ ռուսերենով հարցազրույց էի կարդում Esquireամսագրում, The Talks ամսագրում՝ անգլերենով, այսինքն, այն, ինչ ինձ հետաքրքիր է, ես գտնում եմ  կամ անգլերեն կամ ռուսերեն, իսկ դա չի կարող անհետ անցնել: Ես հայախոս ընտանիքից չեմ,  իմ մայրը ռուսերենի և անգլերենի մասնագետ է ու մեր տանը ես վեց տարեկանից անգլերեն եմ խոսել: Բացի այդ, կան տերմիններ, որոնք հայերեն չեն թարգմանվում ու ես, բնականաբար, դրանք օգտագործում եմ:

 

 Ֆեյսբուքյան ակտիվություն. Հավատացեք, ամեն ինչ չէ, որ տեղադրում եմ:  Ես չեմ անում դա ինչ-որ բանի համար, եթե տեսա ինչ-որ բան, հետաքրքրեց, կարող եմ գրել, բայց ասենք չեմ գրի երբեք մի բանի մասին, որին չեմ տիրապետում, տեղյակ չեմ, օրինակ՝ ֆուտբոլի: Հնարարավոր է ՝ տեսնեմ ասենք Մեսսիին, նկարվեմ հետը ու նկարը տեղադրեմ գրեմ,  որ հա ես գիտեմ, որ ինքը լավ ֆուտբոլիստ է, բայց անալիտիկ բաներ չեմ գրի, օրինակ ես ոչինչ չգրեցի Արմենչիկի մասին, ինչ իմաստ կար գրելու: Ես ավելի շատ ժամանցամշակութային ոլորտի մեջ եմ: Ես կարող եմ գրել այն մասին, ինչ ինձ հետաքրքիր է, օրինակ ինձ շատ են համացանցում հարցնում, թե ինչ  ֆիլմ ես նայել, ասա մենք էլ հասկանանք ինչ կարելի է նայել,  ասում են, որ այդ մասին ավելի շատ գրեմ: Ժամանակին, մտածում էի ամեն օր արթնանամ, ինչ-որ ֆիլմ դնեմ պատիս վերլուծությունով: Բայց, երևի ժամանակ չգտա դրա համար, կամ՝ արդեն կային ֆեյսբուքում խմբեր հատուկ դրա համար:

Քննադատություն. Իմ գրածներին մարդիկ շատ լուրջ են վերաբերվում: Ժողովո՛ւրդ, ես դեռ չեմ կայացել, ես դեռ փորձում եմ, գրում եմ, ես դեռ երիտասարդ եմ, դեռ կայացած կինոքննադատ չեմ դարձել: Քիչ եմ գրում, որովհետեւ Հայաստանում էլ այնպես չի, որ ամեն շաբաթ նոր ֆիլմ է նկարվում: Չգիտեմ, մերոնք սիրում են հալածել, մենք միակ երկիրն ենք, որտեղ կինոքննադատին են քննադատում ավելի շատ, քան ֆիլմը: Հիմա երբ ասում են կինոքննադատ, ինձ են հիշում. դա և՛ լավ է, և՛ վատ: Վատ է, որովհետև կինոքննադատությունը բացասական պիտակ ունի, սովորաբար դերասաններն ու ռեժիսորները չեն սիրում նրանց: Ինձ ասում են մի հատ նկարի՝ նոր խոսա, բայց ես ուրիշ մասնագետ եմ: Ես չեմ հասկանում դա, որովհետև քաղաքականության կամ սպորտի մասին գրող լրագրողներին չեն  ասում գնա պաշտոն ստացի, նոր խոսա, գնա Օլիմպիական խաղերում հաղթի՝ նոր խոսա, իսկ կինոյի մասին գրողին ասում են:

Բարդույթներ.  Երևի իմ ֆեյսբուքյան կերպարը խանգարում է, շատերի համար իմ գրառումները գուցե պաթետիկ են թվում կամ սխալ են հասկանում կամ մեծամիտ եմ թվում, բայց դա այդպես չէ: Իրականում ես շատ ավելի լավն եմ, քան ֆեյսբուքում: Ընդհանրապես, մարդկանց  ֆեյսբուքյան կերպարը շատ խափուսիկ է,  ես, օրինակ, ընկեր ունեմ՝ լրագրող, որ տաս ստատուս է օրը գրում, բայց իրական կյանքում հանդիպում ես ու հասկանում ես՝ վայ էս մարդը չի խոսում, շատ-շատ քիչ է խոսում:

Գտնել ինքդ քեզ. Ես ինձ կինոյում գտել եմ: Հիմա աշխատում եմ ռեժիսորի օգնական-խորհրդատու: Ինձ շատ է դուր գալիս այդ պրոցեսը ներսից տեսնել, այո՛ ինձ դուր է գալիս կինոյի աշխարհը:

Մեկ դրական բան վերջերս  գրել եմ «Domino» սիթքոմի մասին ու բավականին դրական: Ես այն նմանացրել էի “Несносные боссы” ֆիլմին ու երկար մտածում էի ինչ գրեմ՝ դա կինոցիտատ է, թե՝ գրագողություն, հետո խոսեցի «Դոմինոյի» սցենարիստի հետ, նա ասաց, որ իրենք չեն թաքցնում, որ օգտվել են այդ ֆիլմից և գրեցի կինոցիտատ, հետո ինձ մեղադրում էին, թե ինչու եմ  «Հյուսիս-Հարավ»-ի մասին գրել գրագողություն է, իսկ այստեղ՝ ոչ: Ես  ավելի բարի եղա, որովհետև սիթքոմը որակյալ էր ու ինձ շատ բաներ դուր էին եկել: Ես գրել եմ, որ Սոսը շատ լավ կոմիկ դերասան է, իսկ «Հյուսիս- Հարավ»-ում,  ռեժիսորը խնդիր չէր տվել դերասաններին խաղալու: Մենք ունենք լավ դերասաններ, միայն թե ռեժիսորները պետք է կարողանան նրանց ներկայացնել: Ընդհանրապս, եթե դրական է, լավն է, ես երբեք հատուկ վատ բաներ չեմ գրի:  

Փող   Ես գրում եմ այն, ինչ ուզում եմ ու դրանից հաճույք եմ ստանում: Փողով գրել ցանկացած մասնագիտությունում էլ  կա, բժիշկներին են տալիս փող, նրանք վիրահատում են, դատավորին գումար են տալիս, դատից ազատում է: Դա մարդու տեսակն է կվաճառվի թե ոչ: Չնայած, իմ կարծիքով, փողով լավ ռեցենզիա գրելու առաջարկով դժվար ինձ դիմեն, քանի որ ես կոտոշավոր եմ ու էմոցիոնալ ու չեն համարձակվի, կվախենան: Բացի դրանից, ես լրագրող եմ ու կարող եմ էդ պահին անգամ ձայնագրիչ միացնել: Չէ, սա կատակ էր, բայց  շատ նման դեպքեր են եղել, որ կարող էի օգտագործել  գրելը անձնական նպատակով, բայց ո՛չ:

 Հիփսթեր, գլամուռ. պիտակներ. Ամեն հասարակություն ունի իր պատկերացումները ցանկացած երևույթի մասին: Հայաստանում այսպիսի կարծրատիպ կա, որ եթե աղջիկը չխնամված է, ուրեմն ինքը խելացի է, գիրք է կարդում: Տեսնում ենք չէ այդպիսի աղջիկների փաբերում՝ կեդերով, յուկզակով, ակնոցներով,  հանգիստ հագուստով, չշպարված: Կամ, որ աղջիկը շատ խնամված է, շպարված, բարձրակրունկներով, ուրեմն  նա գիրք չի կարդացել, ասենք, չես մտածում, որ իր մեքենայի մեջ հիմա Դոստոևսկի  կլինի, մտածում ես, որ նորաձևության ամսագիր է: Այս ամենը գուցե մեծ մասում ճիշտ է, բայց միանշանակ չես կարող ասել:  Օրինակ Մայա Պողոսյանը, ես չգիտեմ Դոստոևսկի կարդացել է, թե ոչ, հնարավոր է կարդացել է, բայց նաև շատ խնամված է: Ես ունեմ ընկեր, ով «Նիվա» է քշում, բայց սիում է ռուսական ռոք: Արտաքինի պատճառով պիտակավորելը սխալ է, արտաքինը կարող է խափուսիկ լինել: Կարող է և’ գլամուր տեսք ունենա, և’ գիրք կարդա, կամ հակառակը:  Ես հիբրիդ եմ, աշխատում եմ և’ խնամված լինել և’ գիրք կարդալ:  

Վատ մեկնաբանություններ. Չեք տեսնում, որ չեմ նեղվում դրանցից:  Ինչի նեղվեմ, որ ֆեյք account-ից ինձ անձնական վիրավորանքներ են գրում: Եթե ինչ-որ մեկն ուզում է բանավիճել, ես միայն կողմ եմ, բայց եթե մի ֆեյք, ում հետ մեր միակ ընդհանուր ընկերը «Jose» համալիրն է, ինչ-որ բաներ է գրում, դա անլուրջ է: Ես սիրում եմ խոսել, քննարկել, բանավիճել, ընկերներիս հետ կարող եմ երեք ժամ մեր խոհանոցում նստել ու վիճել ինչ որ թեմայով, ասենք՝ հեղինակային ֆիլմերի, կամ միմյանց ֆիլմեր ուղարկենք, քննարկենք, նայենք, բայց ֆեյքերի խոսքերին պատասխանելը կամ ուշադրություն դարձնելն  անլուրջ է:  Ես կուզենայի, որ մարդիկ շատ անձնական չընդունեին իմ գրածները  ու չսկսեին պաշտպանել այդ ռեժիսորներին, դերասաններին, չփորձեին ֆեյսբուքում ինքնահաստատվել: Հետաքրքիր է, որ պատգամավորներին, երբ քննադատում են, ոչ մեկ նրանց չի պաշտպանում, իսկ ռեժիսորի մասին մի բան ես գրում, մարդիկ անձնական վիրավորանք են ընդունում ու սկում պաշտպանել: Այն դեպքում, որ ասենք, նույն Հայկը Մարությանն  ինքն էլ գիտի, որ նկարում է վատ ֆիլմ, որովհետև նա էլ լավ ֆիլմեր տեսած մարդ է ու դրա համար էլ ինձ չի պատասխանում:  Կամ, ես ասում եմ օրինակ Հովհաննես Ազոյանը դրամատիկ դերասան չի, դա բոլորը գիտեն, նա էլ գիտի. էդ մարդը ժողնա ավարտել, մեկ էլ տակը մեկը գրում է զատո Հովհաննես Ազոյանը լավ մարդ ա, բայց ով ասեց, որ լավ մարդ չի, լավ խորոված չի սարքում, բայց  ժողովուրդ, դրամատիկ լավ դերասան չի: Մեր մոտ  քոմենթչի հասարակությունը սիրում է հալածել, քննադատել, բայց հենց ուրիշն է քննադատում, սկսում է պաշտպանել:  

Մալենկոյի մասին. Մալենկոյին գիտեմ երեք տարի, այդ ժամանակ ինքն այդքան հայտնի չէր, ու ես էդ ժամանակ չէի էլ մտածում, որ ըհը հայտնի կդառնա ու ես կփիառվեմ: Երբ ես նկար եմ գցում Դիանա Մալենկոյի հետ, ես գցում եմ նկար իմ ընկերուհու հետ, բայց մարդիկ  դա ընդունում են որպես նկար Մալենկոյի հետ: Դիանա Մալենկոն, ով նկարահանվել է «Հյուսիս-Հարավ»  ֆիլմում, իմ ընկերուհին է, նա էլ հրավիրել էր ինձ այդ ֆիլմի փարթիին,  ես  գնացել եմ այնտեղ որպես Մալենկոյի ընկերուհի,  բայց ես գրել եմ «Հյուսիս- Հարավ»-ի մասին՝ որպես Դիանա Մարտիրոսյան կինոքննադատ: Ինձ հարցնում են, ինչու չեմ գրել Մալենկոյի մասին, որովհետև այդ դեպքում ես պետք է գրեի երկար անալիտիկ տեքստ նաև Սոնայի մասին ու մյուս դերասանների խաղի մասին մանրամասն, իսկ ես ուզում եմ ինքս որոշել, թե ինչպես կազմեմ իմ տեքստը: Կան աշխարհում բազմաթիվ կինոքննադատներ, ովքեր գրում են ֆիլմի մասին, բայց ոչ մի խոսք չեն ասում դերասաննրեի մասին: Իսկ, ընդհանրապես, ես ում էլ քննադատեմ, գիտեմ, որ հետո հանդիպելու եմ հետը, ձեռքը սեղմելու եմ, մի տեղ գինի ենք խմելու: Մենք փոքր քաղաքում ենք ապրում, սա Նյու Յորքը չի, որ կինոքննադատը կարող է երբեք չհանդիպել նրան, ում քննադատել է: Դա չի նշանակում, որ ես պետք է չգրեմ նրանց մասին:  

 

Անձնական. չեմ կարող ինչ որ բան ասել, ո՛չ ամուսնացած եմ, ո՛չ երեխաներ ունեմ, ավելի շատ ինձ հիմա հետաքրքիր է մասնագիտականը, եթե օրինակ Հայաստան գա շատ լավ դերասան, շատ լավ ռեժիսոր ու ես ծանոթանամ, շփվեմ նրա հետ դա էլ կլինի անձնական երջանկություն, որովհետև ես էլ  որպես անձ կաճեմ այդպես:  Իմ անձնական ցանկությունն է, որ շատ լավ դերասաններ,  ռեժիսորներ գային Հայաստան ու իմ մատը խառը լիներ դրա մեջ ու Հայաստանում ստեղծեինք լավ կինո: Ես կուզեի իմ գործունեությամբ իմ ներդրումն ունենամ դրա մեջ: Ես գրում եմ կինոքննադատություններ, քանի որ ուզում եմ ռեժիսորները զգոն լինեն, քանի որ հիմա նրանք անհարգալից են վերաբերում կինոդիտողին: Մտածում են՝ ինչ էլ նկարենք, կնայեն, մոտավոր հասկացել են ինչ նկարեն, որ ուտվի ու նկարում են: Ես ուզում եմ, որ էդ մի բանը որակյալ լինի: Ես գիտեմ, որ դա հանրավոր է:

:

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Տղամարդը մոտոցիկլետի վթարից հետո կոմայի մեջ է ընկելԹուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Լաստանավարկության ժամանակ հոսանքը քշել-տարել է երեխայինԳերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Երախտագիտության մոռացված արժեքը․ ինչ է ցույց տալիս այսօրվա լռությունըԻշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունԻնչպես ի հայտ եկան ձեռքի ժամացույցներն, ու ինչպես դրանք դարձան «մոդայի տարր». «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԻԼԻՍԻ). Գյումրիում շահագործման է հանձնվել 1000-ից ավելի նոր բնակարան. «Փաստ»Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»Օգոստոսի 3-ին քաղաքական նոր բախո՞ւմ․ Կաթողիկոսի մասնակցությունը հարցականի տակ էԻրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման