UNWTO-ն հրապարակել Է աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկների վարկանիշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարզվել Է, որ չինացի զբոսաշրջիկներն առաջատարն են 2016 թվականին արտասահմանում ծախսած գումարների չափով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) մամուլի ծառայությունը:
ՉԺՀ-ի քաղաքացիներն անցյալ տարի արտասահմանյան ուղեւորությունների վրա ծախսել են 261 միլիարդ դոլար: 2015 թվականի համեմատությամբ աճը կազմել Է 12 տոկոս: Այս ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել Է ԱՄՆ-ը: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախսերն աճել են մինչեւ 122 միլիարդ դոլար (2015 թվականի համեմատությամբ պլյուս ութ տոկոս):
Եռյակը եզրափակում Է Գերմանիան՝ 81 միլիարդ դոլար արդյունքով: Դա հինգ տոկոսով ավելի Է 2015 թվականի արդյունքներից: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Մեծ Բրիտանիային (64 միլիարդ դոլար), հինգերորդը՝ Ֆրանսիային (41 միլիարդ): Զբոսաշրջության այս բոլոր շուկաները 2016 թվականին աճ են արձանագրել:
Ինչ վերաբերում Է Ռուսաստանից մեկնած հանգստացողներին, ապա արտասահմանում նրանց ծախսերն, ընդհակառակը, նվազել են՝ 35 միլիարդից մինչեւ 24 միլիարդ դոլար: Դրա պատճառը թույլ տնտեսությոնն Է եւ արժույթների փոխարժեքները, նշել են UNWTO-ում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



