Քլոե Քարդաշյանը 3 մլն դոլար է ծախսել սեքսուալ մարմին ունենալու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔլոե Քարդաշյանը, ով Քարդաշյան քույրերից կրտսերն է, 3 մլն դոլար է ծախսել Քարդաշյան-Ջեններ կլանի «տգեղ բադիկից» սեքսուալ գեղեցկուհու վերածվելու համար: Այս մասին Star ամսագրին է հայտնել իր աղբյուրներից մեկը` նշելով, որ «Քլոեն այժմ առավել վստահ է, քան երբևէ»:
Քլոեն ֆիթնեսի իր մարզիչին 130 000 դոլար տարեկան աշխատավարձ է վճարում, իսկ արդյունքը, նրա խոսքով, արդարացնում է վճարը:
Ըստ աղբյուրի Քլոեի մարմնի հիմնական փոփոխությունը բարակ իրանն է: Նա ավելի քան 22 կգ է կորցրել մարզումների և դիետաների շնորհիվ: Սակայն նման մարմին ունենալու համար նա ոչ միայն մարզվում է:
Նույն աղբյուրի պնդմամբ` 31-ամյա Քլոեն նաև ստամոքսի լապարոսկոպիկ վիրահատություն է արել քիչ ուտելու համար: Բացի այդ, նա 40 000 դոլար է վճարել կոնքերի ճարպը սառեցնելու համար
Քլոեն, ըստ ամսագրի աղբյուրի պնդման, մի շարք կոսմետիկ վիրահատություններ էլ է արել, ինչպիսին են բոտոքսը, լցանյութերի ներարկումը, դաջվածքների հեռացումը:








