Արմավիրում սպանություն կատարած անձը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակոց է հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մոտ` մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացանով կրակոց է արձակել 1978 թ. ծնված Սյուզաննա Գալստյանի գլխին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է:
Հրազենը հայտնաբերվել է դեպքի վայրից 12 մ հեռավորությամբ:
Մեղայականով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 1980 թվականին ծնված, նախկինում դատված Բախշի Մարտիրոսյանը և հայտնել, որ Արմավիր քաղաքի կենտրոնական մասում գտնվող մանկական խաղահրապարակի դիմացի մայթին իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոց է արձակել իր կնոջ՝ Ս. Գալստյանի գլխի հետնամասին ու հեռացել, իսկ հրացանը նետել է դեպքի վայրից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող կրպակների միջնամասում:
Բախշի Մարտիրոսյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:



