Դիարբեքիրի պայթյունի գործով երեք մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում ոստիկանության շենքի արհեստանոցում իրականացված պայթյունի գործով ձերբակալվել են երեք մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նախարարը հայտնել է, որ ևս մեկ մարդ հետախուզման մեջ է:
Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Պայթյունը տեղի էր ունեցել դեպի արհեստանոց գնացող արհեստական փորված թունելի միջոցով: Գործողության ժամանակ օգտագործվել էր մեկ տոննա պայթուցիկ նյութ:
Ավելի ուշ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



