Ստամբուլում գործողություն նախապատրաստող ԻՊ հինգ անդամ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել են հինգ անձի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ ձերբակալվածները նախատեսել էին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ահաբեկչական գործողություն իրականացնել: Նրանցից մեկը Տաջիկստանի քաղաքացի է:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե:Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:



