Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագա՞հ. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«Թեեւ համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաեւ նոր Սահմանադրության hամահեղինակն է, առաջիկա մեկ տարին օրենսդիրում իր ծառայությունը բերելուց հետո, 2018-ից, ըստ ամենայնի, կնշանակվի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Գագիկ Հարությունյանին:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ցանկանում է զբաղեցնել Հովհաննես Սահակյանը։ Այդ պաշտոնում նրա նշանակումը դեռ խիստ մշուշոտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



