Ջուրն օգնում է ավելի արագ տրամաբանել
ՖՈՏՈՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում բրիտանացի գիտնականները հայտնում են, որ սովորական ջուրն ուղեղի աշխատանքի ուժեղ խթանիչ կարող է լինել։ Այն ուղեղի աշխատանքն արագացնում է 14%-ով:

Գիտափորձին մասնակցել է 34 կամավոր, որոնց տրամաբանական խնդիրներ են հանձնարարել երկու անգամ: Առաջին անգամ՝ հացահատկային բրիկետացված կոնցենտրատով նախաճաշելուց, երկրորդ անգամ՝ նույնին նաեւ մեկ շիշ ջուր հավելելուց հետո։

Պարզվել է, որ «չոր» նախաճաշից հետո չծարաված մարդկանց արդյունքները համանման են եղել նախաճաշին նաեւ ջուր խմածների պատասխաններին։

Ջուրը նրանց վրա նկատելի ազդեցություն չի թողել։ Սակայն ծարավ մարդիկ, ջուր ստանալով, խնդիրը 14%-ով ավելի արագ են լուծել, պնդում են գիտնականները։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



