Մարդիկ, ովքեր փոխել են իրենց կյանքն անճանաչելիության աստիճանի (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Adme.ru կայքը ներկայացնում է 5 մարդկանց, ովքեր փոխել են իրենց կյանքն անճանաչելիության աստիճանի: Նրանք բոլորը The Biggest Loser հեռուստաշոուի մասնակիցներ են:
1.Ջոդի Փրենջեր, Մեծ Բրիտանիա: Ռեալիթի շոուից հետո աղջիկն աստղ է դարձել, սկսել աշխատել ռադիոյում և հեռուստատեսությունում, ինչպես նաև 3 ալբոմ է թողարկել: Եվ այդ ամենն այն բանի շնորհիվ, որ նա 115 կգ-ից դարձավ 61 կգ:
2.Շոուի ամենածանրաքաշ մասնակիցը` Քևին Մուրը, 225 կգ-ից նիհարել է մինչև 160 կգ, և դեռևս շարունակում է աշխատել այդ ուղղությամբ:
3.Ռեյչել Ֆրեդրիքսոն, ԱՄՆ: Շոուի ամերիկյան տարբերակի 15-րդ սեզոնի հաղթող 24-ամյա աղջիկը 118 կգ-ից դարձել է 47 կգ` գցելով քաշի 60 տոկոսը:
4.Յուլյա Ֆոմինա, Ուկրաինա: 17 տարեկանում նա կշռում էր 110 կգ: Իսկ այժմ, տարիներ անց նա 56 կգ է:
5.Ամերիկյան տարբերակի մասնակից Մոզես Կինիկինին մեկ շաբաթվա ընթացքում 18.6 կգ է նիհարել` 200 կգ-ից դառնալով 130 կգ:
Աղբյուրը՝ Blog.1in.am




















































