Կիսամարաթոնի ամենատարեց մասնակից Սերյոժա Սարուխանյանը պարգևատրվել է խորհրդանշական գավաթով
ՍՊՈՐՏՀայաստանում առաջին անգամ անցկացված կիսամարաթոնի ամենատարեց մասնակիցը՝ 90-ամյա Սերյոժա Սարուխանյանը, ևս պարգևատրել է մարաթոնի գավաթով: «Մենք պարգևատրեցինք նաև 90-ամյա Սարուխանյանին, ով իր օրինակով խանդավառեց շատերին: Մենք իսկապես մեծ ուրախությամբ պարգևատրեցինք Սերյոժային: Պարգևը խորհրդանշական բնույթ ունի: Բացի նրանից, երևանյան կիսամարաթոնին մասնակցում էին նաև թե 70, թե 80 և թե 90 տարեկան վազորդներ»: Արմենպրես-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Երևանյան կիսամարաթոնին մասնակցում էին մոտ 5000 վազորդներ, որոնց թվում էր նաև ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



