Ճապոնիայում մանգոյի երկու պտուղը 3,7 հազար դոլարով վաճառել են աճուրդում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ աճուրդը տեղի Է ունեցել երկրի հարավի Միյաձակի քաղաքում: Լոտն իրենից ներկայացնում Է տեղական եզակի արեւային տեսակը՝ վառ կարմիր գույնի կեղեւով, շաքարի բարձր պարունակությամբ՝ ավելի քան 15 տոկոս, եւ առնվազն 350 գրամ քաշով:
Զույգ պտուղները գնել Է Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի տերը, լոտի ընդհանուր քաշը գերազանցում Է մեկ կիլոգրամը: Նա պատմել Է, որ պատրաստվում Է ձեռքբերումը ցուցադրել ցուցափեղկում՝ առեւտրական հաստատության գովազդի համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



