Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում վարժական հրաձգություն են սկսել ուսուցման ձմեռային շրջանից հետո ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելու շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պարապմունքներին ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:
Մարտական հրաձգությունների սկսելուն նախորդած երեք օրվա ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրետանավորները զենքի տեխնիկական սպասարկման միջոցառումներ են անցկացրել:
Մարտական հրաձգության ընթացքում զինծառայողները պայմանական հակառակորդի թիրախները խոցել են համազարկային կրակի ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ համակարգերից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



