Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիսամարաթոնն անհարմարություններ է առաջացրել երթևեկության համար. դժգոհությունն արտացոլվել է նաև սոցիալական ցանցերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի կենտրոնում հոկտեմբերի 3-ին երթևեկությունը կաթվածահար էր եղել: Կենտրոնական գրեթե բոլոր փողոցներում խցանումներ էին, որոնք անհարմարություններ են պատճառել բազմաթիվ քաղաքացիների և բանից անտեղյակ վարորդների: Պատճառը Երևանում անցկացվող առաջին միջազգային կիսամարաթոնն է: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում խցանումներ էին առաջացել, քանի որ վարորդները չեն իմացել ճանապարհների փակ լինելու մասին: Խաթարված երթևեկության մասին բազմաթիվ են գրառումներն ու լուսանկարները սոցիալական ցանցերում:

«Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե որն է պատճառը, որ ճանապարհների փակ լինելու մասին քաղաքացիներին որևէ իրազեկում չի ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հաստատեց, որ խցանումների պատճառը միջազգային կիսամարաթոնի անցկացումն է, որն անցկացնելու համար մայրաքաղաքի կենտրոնի որոշ ճանապարհներ փակվել են, սակայն ընդգծեց, որ դրանում քաղաքապետարանը մեղավորություն չունի, քանի որ հանրությանն այդ մասին պետք է իրազեկեին միջոցառման կազմակերպիչները: «Այս հարցով մեր գործընկերներից ինձ շատերն են զանգահարել: Նման դեպքերում իրազեկումը միշտ արվում է կազմակերպիչների կողմից: Այս դեպքում կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանը չէ: Մենք միջոցառում ունենք վաղը՝ Երևանյան կիսամարաթոնը, որի կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն է: Դա լինելու է հոկտեմբերի 4-ին, իսկ մեկ շաբաթ առաջ մենք իրազեկել ենք Երևանյան կիսամարաթոնի երթուղին, սակայն դա որևէ բան չի նշանակում, մենք այսօր ևս իրազեկելու ենք երթուղու մասին, այն ճանապարհների մասին, որո նք փակ են լինելու: Այսօրվա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև մենք չենք այդ միջոցառման կազմակերպիչը»,- ասաց Գևորգյանը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե երբ կբացվեն փակ ճանապարհները:

Երևանի կենտրոնում փակ ճանապարհների և դրանց  բացվելու  մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ճանապարհային ոստիկանությունից: Ճանապարհային ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից  Վարուժան Բալյանը նախ խնդրեց զանգահարել 5 րոպեից, որպեսզի ինքը կարողանա ճշտել, թե որ ճանապարհներն են փակ և երբ են բացվելու:  Րոպեներ անց նա հետ զանգահարեց և տվեց հետևյալ պատասխանը: «Ճանապարհային ոստիկանությունը փոխանցում է, որ այդ միջոցառման կազմակերպիչը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Բոլոր հարցերով հարկավոր է դիմել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը»:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից էլ պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ գերատեսչության լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, որը ևս հանդիսանում է կիսամարաթոնի կազմակերպիչներից: «Արմենպրես»-ը  կներկայացնի կազմակերպիչների դիրքորոշումը ևս: Ավելի վաղ, սակայն, նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը Tert.am կայքէջի հետ զրույցում նշել էր,  «Կազմակերպչական խումբ էր ձևավորվել, որը տեղեկացրել է ր քաղաքապետարանին երթուղու և ծրագրի մասին»,- ասաց նախարարության մամուլի խոսնակը:

Կիսամարաթոնի մեկնարկն անցել է ոչ առանց միջադեպի: Մեկնարկներից մեկի ժամանակ շարքի հետևում կանգնած մասնակիցները մեկնարկել են բարձր արագությամբ, ինչի արդյունքում մասնակիցների շարքերում հրմշտոց է սկսվել, նրանք թափվել են միմյանց վրա: Միայն րոպեներ անց հնարավոր է եղել մասնակիցների շարքերում վերականգնել կարգուկանոնը: Կիսամարաթոնը համակարգողներից մեկը մասնակիցներին հորդորել է մեկնարկը սկսել շատ դանդաղ և պահպանել նույն տեմպը, որպեսզի նրանց շարքերում հրմշտոց չառաջանա՝ զգուշացնելով, որ դա կարող է շատ վտանգավոր լինել:

Երևանի քաղաքապետարանն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները կրկին փակվելու են: Քաղաքապետարանը ներկայացրել է բոլոր այն փողոցները, որոնք փակվելու են՝ սկսած ժամը 07:00-ից: 

 

Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե Զախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Իրանը մշակում է համաձայնագրի վերջնական տեքստը․ Բաղայի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից Ուկրաինայի պատերազմը նոր փուլում․ վերջին զարգացումները Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել «Ռեալի» նախագահի դեմ 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Անձրևները կլինեն հորդառատ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ 100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, խուսափել հեղեղավտանգ գոտիներից Ապարանի ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց. Փրկարար ծառայություն Ռուսաստանը մեծացնելու է պատասխան հարվածների ուժը. Պուտին Տոռնադոները քանդում են տները, շոգը ռեկորդներ է սահմանում․ Ամերիկան եղանակային քաոսի մեջ է Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Սխալ տեղեկություններ են տարածվում Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու հնարավոր գործարքի մասին․ Վենս Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԱռևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մի շարք երկրներ միացել են ՆԱՏՕ-ին 2022 թվականից հետո՝ Ռուսաստանի պարտության դեպքում «կարկանդակի կտոր» ապահովելու համար․ Պուտին Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի Պաշտոնանկություններ՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում․ վարչապետը հայտարարել է՝ չի պատրաստվում հեռանալ Երևանում հերթական անգամ մեքենա են թալանել, պատճառվել է 2 մլն դրամի վնաս «Ինստագրամ»-ում ու «Ֆեյսբուք»-ում զանգվածային խափանումներ են Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումՄբապե. Կհամաձայնեի ոչ մի գոլ չխփել, բայց նվաճել աշխարհի գավաթը