Եթե Շարմազանովը դառնա ԱԺ նախագահ, Իշխան Զաքարյանը նրա տեղակալ չի դառնա. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«ժամանակ» թերթը գրում է.
«Նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը, ըստ ամենայնի, կլինի Վահե Էնֆիաջյանը, քանի որ, եթե ԱԺ նախագահ դառնա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա Իշխան Զաքարյանը, ըստ ամենայնի, չի դառնա ԱԺ փոխնախագահ, որովհետեւ նա չի ցանկանում դառնալ Շարմազանովի տեղակալը:
Նշենք, որ երեկ արդեն գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը ոչ ոքի չի ցանկանում վստահել խմբակցության ղեկավարի պաշտոնը եւ, թերեւս, հենց ինքն էլ կզբաղեցնի այդ պաշտոնը հակառակ նրան, որ ընդհանրապես ԱԺ նիստերին չի հաճախում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



