Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ են շշնջացել Սերժի ականջին «Իգլայի» գործի մասին. «ՀԺ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան:

Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ:

Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ եւ  ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:

Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ:

Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաեւ նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի:

Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեեւ Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի եւ «Արդարություն Հայաստանին» շարժման միջեւ ուղիղ կապ կա:

Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար: Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին:  

Արդյոք իրականում նման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է: Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:

Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց: Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք