Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


39-ամյա տղամարդը խանդի հողի վրա դանակի 3 տասնյակ հարվածներով սպանել է կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կենտրոնից սեպտեմբերի 27-ին` ժամը 15:00-ին, Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել: Զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառում դանակահարություն է կատարվել:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգից րոպեներ անց Մալաթիայի բաժնի ոստիկանության աշխատակիցներն արդեն տոնավաճառում են եղել: Վարագույրների վաճառքի տաղավարներից մեկի հատակին ընկած է եղել մոտ 40 տարեկան կնոջ անշնչացած մարմին՝ դանակի բազմաթիվ հետքերով:

Ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել, որ դանակահարվածը տաղավարի տերն է եղել՝ 38-ամյա Հեղինե Դալբազյանը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:45-ի սահմաններում, իսկ կնոջն անմարդկայնորեն սպանողը՝ ըստ նախնական տեղեկությունների, ամուսինն է եղել՝ 39-ամյա Արտակ Առաքելյանը, ով լքել էր տաղավարը՝ մինչ ոստիկանների հասնելը:

Կասկածյալին հեռու գնալ չի հաջողվել: Մալաթիայի ոստիկանների պարեկապահակային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների շնորհիվ հենց շուկայի տարածքում էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Կարճ ժամանակ անց Արտակ Առաքելյանը ներկայացրել է դաժան հաշվեհարդարի մանրամասները: Նա պատմել է, որ ամուսնացած են եղել ավելի քան 1.5 տասնամյակ, ունեն երկու երեխա, խաղաղ ընտանիք է եղել, հիշյալ տաղավարում տարիներ շարունակ կնոջ հետ միասին են աշխատել      ՝ առևտուր են արել, արտերկրից ապրանք են ներկրել ու վաճառել:

Առաքելյանը պատմել է, որ իրենց ընտանեկան անդորրը մոտ մեկ տարի է, ինչ խաթարվել էր, սկսել են անդադար վիճել, նույնիսկ բաժանվել են, իսկ պատճառը խանդն էր: Արտակ Առաքելյանը կնոջը կասկածել է անհավատարմության մեջ: Պատմությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ նրանք միասին Թուրքիայում են եղել: Նա պատմել է, որ կնոջ հետ բազմիցս այդ թեմայով խոսել է, փորձել հստակություն մտցնել իրենց հարաբերությունների մեջ, սակայն կինը միշտ ժխտել է կասկածները:

Սպանության օրն էլ ամուսինները սկսել են վիճել այդ խնդրի շուրջ: Այս անգամ ամեն ինչ թեժ է եղել: Արտակ Առաքելյանը ոստիկաններին պատմել է, որ այդ անգամ կինը խոստովանել է. «Ասաց լավ եմ արել, կարողացել արել եմ: Ես ել խփեցի»,- պատմել է նա:

Կինը դիմադրել է, փորձել է դուրս գալ տաղավարից, սակայն մի քանի րոպե տևած ձեռնամարտն, ի վերջո, ավարտվել է ողբերգությամբ: Արտակ Առաքեյանը որսորդական դանակով մոտ 3 տասնյակ հարված էր հասցրել՝ վերջ դնելով կնոջ կյանքին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանություն: Հանցագործության գործիք դանակն առգրավված է, Արտակ Արտակ Առաքելյանը՝ կալանավորված: Քննությունը շարունակվում է:

 

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները