Ռուսաստանը պատրաստ է վերակագնել Սիրիայում միջադեպերի կանխման մասին ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է վերակագնել Սիրիայում միջադեպերի կանխման մասին ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը, եթե երկրները կիրառեն զինված ուժերը ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ։
Հուշագրի գործողության վերականգնումը հնարավոր է այն դեպքում, եթե « հստակ հաստատված լինի ամերիկյան կոալիցիայի ՌՕՈՒ-ի ու Ռուսաստանի ՕՏՈՒ-ի գործողությունների սկզբնական նպատակը, այն է ՝ ԻՊ-ի, «Ջաբհաթ ան Նուսրայի» ու մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը», հայտնել է Լավրովը։
Ռուսաստանը դադարեցրել էր Սիրիայում միջադեպերի կանխման մասին հոշագրի գործողությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ- ն հրթիռակոծել է Սիրիայի կառավարական ավիաբազան։



