Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերիալները մեզ պետք են, բայց ոչ հնդկականները․ կամ ինչու է Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավը, քան Չուչակին

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է

Միանգամից ասեմ, որ եթե դուք Ձեզ համարում եք այնքան բարձրաշխարհիկ ու ճաշակով, որ սերիալներ նայելը սկզբունքորեն անթույլատրելի եք համարում, ապա այս գրառումը․․․ առաջին հերթին Ձեր համար է։

Սերիալները խիստ կարևոր և օգտակար դերակատարություն կարող են ունենալ, քանի որ վաղուց արդեն դարձել են մասսայական մշակույթի անփոխարինելի մասնիկ։ Ու դատարկախոսություն են անում բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ լավ սերիալ չի կարող լինել։ Նույն «Game of Thrones» ու «House of Cards» սերիալները կարելի է դասել կինոշեդևրների շարքին։ Նման ծայրահեղական պնդումները պարզապես քաղքենիության դրսևորումներ են։

Հայաստանին պետք են սեփական սերիալներ, այլ հարց է, որ մեր սերիալները դեռ հեռու են նշած երկու գլուխգործոցների մակարդակին հասնելուց ու հեռու են լուսատարիներով։ Սակայն մեր խնդիրն այն է, որ մեր հեռուստաընկերությունները վտանգավոր շրջադարձի ուղի են բռնել ու սեփական կինոարտադրությունը (որի մաս են հանդիսանում նույն սերիալները) զարգացնելը շարունակելու փոխարեն աստիճանաբար հնդկացավի մեջ են ընկնում, իսկ դա դեգրադացիայի երաշխավորված ուղի է։

Ժողովուրդ, եկե՛ք հստակ հասկանանք մի բան․ եթե ուզում ենք, որ մենք էլ մի գեղեցիկ ու ոչ այնքան մոտ ապագայում ունենանք «Game of Thrones» ու «House of Cards» սերիալների որակի արտադրանք, ապա մեզ բոլորիս պետք է պրակտիկա։ Պրակտիկան պետք է կինոարտադրողներին, դերասաններին, տեխնիկական անձնակազմին ու հենց մեզ՝ սպառողներիս։ Ու այնպես էլ չէ, որ վիճակներս անհույս է։ Խոսենք ավելի առարկայական ու կոնկրետ օրինակներով։

Երեկ catch up-ով դիտեցի Armenia Premium-ով հեռարձակվող «Եղնիկների կածանը» սերիալի առաջին երկու սերիաները ու կարող եմ ասել, որ եթե համեմատենք մոտ 10 տարի առաջ թողարկվա հայկական առաջին հեռուստասերիալի՝ «Դժբախտ երջանկության» հետ, ապա սարերի ու ձորերի տարբերություն է։

Նշանակո՞ւմ է արդյոք, որ «Եղնիկների կածանը» անթերի է ու պետք է միջազգային մրցանակաբաշխությունների ներկայացնել։ Իհարկե, ո՛չ։ Թերություններ կան․ կարելի էր ավելի սերտորեն աշխատել ՊՆ-ի հետ ու ռազմական գործի մասնագետների ներգրավել՝ որպես կոնսուլտանտներ, կարելի էր պաթոսային, լիրիկական դադարներին ավելի քիչ տեղ ու դեր հատկացնել ու էլի բազմաթիվ հում դրվագներ, որոնք, սակայն, շատ ավելի քիչ էին, քան դրական կողմերը՝ լավ սցենարը, լավ դերասանները, լավ ռեժիսուրան, որակյալ օպերատորական աշխատանքը և հետաքրքիր սյուժետային գիծը (փառք Աստծո, այս անգամ հերոսներն ու «լավ տղերքը» ոչ թե գողականներ են, այլ զինվորականներ), որը, լինելով մտացածին, այնուամենայնիվ, խարսխված է բոլորիս համար ակտուալ ու հասկանալի իրադարձությունների՝ մեր ռազմական ուղղաթիռի խոցման ու, ասում են, Ապրիլյան պատերազմի իրադարձությունների վրա։

Ողջ խնդիրը մեր ակնկալիքներն ու սխալ համեմատություններն են։ Նույն «Եղնիկների կածանը» չի կարելի համեմատել «Game of Thrones»-ի ու «House of Cards»-ի հետ թեկուզ այն պարզ պատճառով, որ նշված երկուսի ամեն սերիայի 5 եթերային րոպեի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան «Եղնիկների կածանի» ամբողջ եթերաշրջանի վրա է ծախսվել, և այն պատճառով (ինչը շատ ավելի կարևոր է, քան փողային մասը), որ Հոլիվուդը սերիալներ ու ֆիլմեր նկարում է արդեն շուրջ 100 տարի, իսկ մենք՝ 10-15 (խորհրդային փորձը հաշիվ չէ)։ Ուստի նույն «Եղնիկների կածանը» պետք է համեմատել հայկական պրոդուկտի հետ, որպեսզի հասկանալի լինի առաջընթացը։

Հարցի մյուս կողմը․ սերիալը կարող է ու կամա, թե ակամա հանդիսանում է ուժեղագույն դաստիարակչական միջոց։ Ի՞նչ կարող է դաստիարակել մեր հասարակությունում հնդիկ Չուչակին, եթե այդ պրոդուկտը ի սկզբանե ստեղծվել է հենց հնդիկ լսարանի համար։ Իսկ Խորեն Լևոնյանը կարող է (եթե վերադառնում ենք նույն «Եղնիկների կածանին»)․ կարող է իր կերպարով դաստիարակել հայրենասիրություն, ճիշտ բեմական խոսք ու գրագիտություն, ի վերջո, լավ դերասան լինելու մղում կարող է ստեղծել այդ սերիալը նայողների մոտ։

Դրա համար էլ կրկնեմ․ պայմանական Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավն է, քան պայմանական Չուչակին։ Ավելին ասեմ՝ Քեվին Սփեյսիից էլ ու Փիթեր Դինքլեյջից էլ է լավը։ Ոչ թե, որովհետև գլոբալ մասշտաբի հանճարեղ դերասան է, ոչ էլ անգամ նրա համար, որ մերն է։ Պրոդուկտն է մերը, ու մենք ենք շահագրգռված, որ մասսայական մշակույթի դարաշրջանում մեր հասարակությունը կրթվի ու աշխարհընկալում ձևավորի՝ հիմնվելով մեր ստեղծած մոդելների վրա։ Այ սա է կարևորը։

Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակ