Հրդեհ է բռնկվել «Միգշին» ՍՊԸ-ի տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ատրածքում այսօր՝ հոկտեմբերի 3-ին առավոտյան հրդեհ է բռնկվել «Միգշին» ՍՊԸ-ին պատկանող տարածքում:
NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ նախկին «Երազ» գործարանի մոտակայքից ծուխ է նկատվում:
Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 27/4 հասցեում այրվում է «Միգշին» ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող ավտոներկման կետի չորանոցը (մոտ 100 քմ) եւ տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 500 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել` 12.04-ին:

1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



