Մահացել Է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս-Կրտսերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ J. Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն Ջեյլս-Կրտսերը, որը հայտնի Է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել Է 71 տարեկան հասակում: Երաժշտին մեռած են գտել Մասաչուսեթի նահանգի Գրոթոն քաղաքի իր տանը, ինչի մասին ապրիլի 12-ին հայտնել Է Rolling Stone-, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանության աշխատակիցների հայտարարության համաձայն, նախնական հետաքննությունը ցույց Է տվել, որ Ջեյլսը մահացել Է բնական պատճառներով:
J. Geils Band խումբը Ջեյլսի կողմից հիմնվել Է 1967 թվականին: Խումբը թողարկել Է այնպիսի հիթեր, ինչպիսին են՝ Love Stinks-ը, Centerfold-ը, Must of Got Lost-ը եւ Freeze-Frame-ը: J. Geils Band-ի դիսկոդարանում կա 11 ալբոմ: You՚re Gettin՚ Even While I՚m Gettin՚ Odd խորագրով վերջին սկավառակը թողարկվել Է 1984 թվականին:
J. Geils Band-ը կազմացրվել Է 1985 թվականին, ինչից հետո մի քանի անգամ վերամիավորվել Է առանձին համերգների համար: Խումբն իր գործունեությունը վերսկսել Է 2009 թվականին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



