Ֆիլիպինների բանակը հայտնել Է «Աբու Սայաֆի» պարագլխի վերացման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ֆիլիպինների բանակը հայտարարել Է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հաղորդել Է տեղական հեռուստատեսությունը, Ասքալին, որը նաեւ հայտնի Է Աբու Ռամի անվամբ, սպանվել Է Բոխոլ կղզում կառավարական զորքերի հետ ընդհարման ընացքում:
Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելան Ասքալիի մահը լուրջ հարված Է համարել խմբավորմանը:
«Աբու Սայաֆ» խմբավորումը հիմնվել Է 1990-ական թվականների սկզբին: Համարվում Է, որ դրա մեջ Է մտնում շուրջ 400 մարդ, իսկ 2014 թվականից դրա մի քանի բջիջներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



