«Մարտական համագործակցություն-2017» վարժանքներին կմասնակցեն վեց երկրներ, ներառյալ Հայաստանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այս տարվա սեպտեմբերին վեց երկրներ, ներառյալ Հայաստանը, կմասնակցեն «Մարտական համագործակցություն -2017» համատեղ զորավարժություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ - գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Այս տարվա օպերատիվ պատրաստության հիմնական միջոցառումն ԱՊՀ-ի մասնակից երկրների «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունն Է՝ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զորքերի (ուժերի) մարտական հրաձգությամբ, որը կանցկացվի 2017 թվականի սեպտեմբերին»,- հայտնել Է Կուրաչենկոն:
Զորավարժությանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորքերը (ուժերը), ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները՝ որպես դիտորդներ: Զորավարժությունները տեղի կունենան Աշուլուկ (Ռուսաստան) եւ Սառի Շագան (Ղազախստան) զորավարժարաններում:
Ապրիլի 12-ին Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի 46-րդ նիստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



