Թրամփը որոշել Է Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի առաջին տեղակալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ Սալիվանը կզբաղեցնի միանգամից երկու պաշտոն՝ «պետքարտուղարի առաջին տեղակալի եւ միաժամանակ, առանց հավելյալ վճարումների, պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալի»:
Սալիվանի կենսագրական տեղեկանքի համաձայն՝ նա 2010-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել Է ԱՄՆ-ի եւ Իրաքի տնտեսական հարաբերությունների կարգավորման հատուկ կառավարական կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա աշխատանքի մեծ փորձ ունի զանազան մասնավոր կառույցներում, ավագ պաշտոններ Է զբաղեցրել արդարադատության, առեւտրի եւ պաշտպանության նախարարութծուններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



