Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կոնկրետ թիվ ոչ մեկը ոչ մեկի վրա չի դնում». փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ ՀՀԿ–ի համար ձայն բերելու մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ ավագանու ցուցակում այս ընտրություններում ևս առաջադրվել են Երևանի փոխքաղաքապետերը, որոնք հիմնականում ՀՀԿ–ականներ են՝ Դավիթ Օհանյանը, Կամո Արեյանը, Արամ Սուքիասյանը և Վահե Նիկոյանը:

Ուշագրավ է, որ ավագանու նախորդ ընտրություններում ևս նրանք առաջադրվել էին, սակայն ավագանու մանդատը չվերցրին՝ մնալով իրենց պաշտոնում: Ստացվում է՝ ՀՀԿ–ն փոխքաղաքապետերին առաջադրում է՝ կուսակցության ձայն բերելու համար ու, թերևս միայն այդ դեպքում նրանք կշարունակեն պաշտոնավարել:

«Փաստը» զրուցեց Երևանի փոխքաղաքապետ, Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանի հետ:

– Պարոն Օհանյան, ի՞նչն է պատճառը, որ Երևանի քաղաքապետի բոլոր տեղակալները մտել են մրցապայքարի մեջ ավագանու ցուցակով ու ուզում են դառնալ ավագանու անդամ: Ինչո՞ւ եք Դուք ուզում դառնալ ավագանու անդամ:

– Գիտեք, որ կուսակցությունն է առաջադրում ավագանու անդամ, և նախորդ անգամ էլ բոլոր տեղակալները եղել են ավագանու ցուցակում:

– Սակայն քաղաքապետի տեղակալներն ավագանու անդամ այդպես էլ չեն դարձել:

– Դե իհարկե չեն դարձել. ով նշանակվել է տեղակալ, մնացել է տեղակալ, ով նշանակվել է ավագանու անդամ, գնացել է ավագանի: Էնպես չի, որ Երևանի քաղաքապետարանն ու ավագանին տարբեր մարմիններ են: Դա մեկ միասնական մարմին է:

– Սակայն ավագանին պետք է հակակշռի քաղաքապետարանի վարչական ղեկավարությանը:

– Չեն հակակշռում, ավագանին վերահսկում է Երևան համայնքի բյուջեն և իր որոշումների կատարումը:

– Սա նշանակո՞ւմ է, որ կրկին վարչական ռեսուրսն օգտագործելու նպատակով են փոխքաղաքապետերին ներգրավել ցուցակում, որպեսզի ձայներ բերեն կուսակցության համար:

– Ոչ, դա չի նշանակում: Կուսակցությունն առաջադրել է, թե ո՞վ կգնա ավագանու անդամ, կուսակցությունը կորոշի: Եվ չի նշանակում, որ վարչական լծակներ են օգտագործվելու, որովհետև աշխատանքի ժամին մենք աշխատում ենք, աշխատանքից հետո, կարծում եմ, ամեն մարդ իրավունք ունի զբաղվի նրանով, ինչով պիտի զբաղվի կամ ուզում է զբաղվել:

– Ամեն դեպքում Ձեզ վրա դրվելու է կուսակցության համար ձայն ապահովելու գործընթացը: Պիտի կոնկրետ թի՞վ ապահովեք:

– Կոնկրետ թիվ ոչ մեկը ոչ մեկի վրա չի դնում: Մենք էնքան աշխատանք ու ամագ ունենք..., ես թաղապետ եմ եղել Մալաթիայում: Այսինքն՝ խնդիր չունեմ ես: Ես կուսակցության անդամ եմ և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ՀՀԿ կազմակերպության ղեկավար: Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անեմ, իհարկե պիտի ապահովեմ: Աշխատանքից հետո պիտի զբաղվեմ դրանով:

– Կարծում եք, եթե «ամագ» ունեք, դրա համար Մալաթիայի ժողովուրդը պիտի ՀՀԿ–ին ընտրի՞:

– Ինչպես ԱԺ ընտրություններին, այնպես էլ ավագանու ընտրություններին, վստահ եմ, որ՝ այո:

– Իսկ եթե Մալաթիայում չընտրվի ՀՀԿին, Ձեզ ի՞նչ է սպասվում:

– Կներեք, զբաղված եմ, էլ չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա Կոստանյան