Թրամփը խոստացել Է ԿԺԴՀ-ի խնդիրը լուծել Չինաստանի հետ կամ առանց նրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծել կամ Չինաստանի օգնությամբ, կամ ինքնուրույն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հյուսիսային Կորեան իր համար խնդիրներ Է ստեղծում: Եթե Չինաստանը որոշի օգնել, հիանալի կլինի: Եթե ոչ՝ մենք խնդիրը կլուծենք առանց նրա»,-ապրիլի 11-ին գրել Է Թրամփը Twitter-ում:
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել: Ապրիլի 9-ին ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շրջան Է ուղարկել հարվածային ավիախումբ՝ ավիակրով, երկու Էսկադրային ականակիրներով եւ հածանավով, որոնք հանդերձված են բալիստիկ հրթիռները կալանելու ընդունակ հրթիռներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



