Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտահանման ապահովագրական գործակալությունը հատուցում է արտահանողի կրած վնասների մինչև 95 տոկոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը մատուցում է ապահովագրական ծառայություն, որը պաշտպանում է արտահանողներին մատակարարված ապրանքների և ծառայությունների դիմաց գնորդների կողմից չվճարման ռիսկերից և հնարավորություն է ստեղծում հետվճարման պայմանով մատակարարված ապրանքների և ծառայությունների գումարը ստանալ նախապես` մինչև գնորդի վճարումն` անգրավ, կարճաժամկետ վարկի կամ ֆակտորինգի տեսքով: Այս գործ իքով լայն հնարավորություններ են ստեղծվում նաև արտարժութային ռիսկերի կառավարման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը:

«Արտահանողի համար միջազգային շուկայում մրցունակ պայմաններ ստեղծելու նպատակով տրամադրում ենք ծառայություն, որը հատուցում է արտահանողի կրած վնասների մինչև 95 տոկոսն այն դեպքում, երբ գնորդը չի կատարում պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունը: Այն բաժանում ենք երկու մասի` քաղաքական ռիսկեր պարունակող, ինչպիսիք են` բնական աղետներ, պատերազմներ, պատժամիջոցներ, էմբարգոներ, և առևտրային ռիսկեր, երբ կազմակերպությունը համարվում է սնանկ և հրաժարվում է վճարում իրականացնելուց»,- ասաց նա` հավելելով, որ ապահովագրման տեսանկյու նից չկա որևէ երկրի սահմանափակում: Աբգարյանի խոսքով` գործիքի առավելությունը կայանում է նրանում, որ գնորդ կողմի մասնակցությունն ապահովագրության գործընթացում չի  պահանջվում:

«Այսինքն, մի կողմից ստեղծում ենք այնպիսի միջավայր, որ գնորդի և վաճառողի միջև առկա են փոխադարձ շահեկան պայմաններ, իսկ մյուս կողմից վաճառողն ապահովագրված է լինում հնարավոր չվճարման ռիսկերից»,- նշեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրենը:

Նրա ներկայացմամբ` ծառայության սակագները հաշվարկվել են այնպես, որ հավելյալ բեռ չհանդիսանան տնտեսվարող սուբյեկտների համար: Օրինակ` դեպի ՌԴ արտահանման 60-90 օր տարաժամկետ վճարման տևողության դեպքում ապահովագրական միջին սակագինը կազմում է 0,5-0,6 տոկոս:

Մյուս առավելությունն, ըստ Աբգարյանի, նրանում է, որ առևտրային բանկերն ընդունում են Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տրամադրված պոլիսը, որպես ապահովագրման միջոց և պատրաստ են անմիջապես արտահանելուց հետո հայ արտահանողներին ավելի մատչելի պայմաններում տրամադրել առևտրային ֆակտորինգ: Այսինքն, ապրանքը Հայաստանի սահմանը հատելուց հետո արտահանողը հնարավորություն ունի առանց գրավային միջոցների բանկից ստանալու արտահանված հաշիվ ապրանքագրի արժեքի 90 տոկոսի չափով ֆինանսավորում:

Նա նաև հավելեց, որ ստեղծվում են նախապայմաններ, որով արտահանողը կարողանում է էականորեն զսպել  արտարժույթի հետագա տատանումներից առաջացող ռիսկերը:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ