Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնում նպաստելու երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վրաստանի  արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց իր գոհունակությունը երկկողմ համագործակցության զարգացմանն  ուղղված բանակցությունների  վերաբերյալ եւ հայտնեց իր պատրաստակամությունը նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

«Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել նախորդ տարվա օգոստոսի 1-ին, եւ ես ուրախ եմ, որ այսօր ինձ տրվել է պատասխան այց իրականացնելու հնարավորություն, որի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր երկու երկրների միջեւ: Հարկ է նշել, որ ես եւ պարոն նախարարը պարբերաբար հանդիպումների  հնարավորություն ունենք տարբեր միջազգային ատյաններում:  Հայաստանն ու Վրաստանը բազմադարյա բարեկամության եւ բարիդրացիության ավանդույթներով են կապված, սակայն այս տարի հատկապես խորհրդանշակա ն է, քանի որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների  ընթացքում համատեղ  ջանքերի շնորհիվ եղել է վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերության զարգացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վրաստանի արտգործնախարարը:

Նա նշեց, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման համար բոլոր հնարավոր ուղղությունները, ընդգծվել են երկու կողմերի ձգտումը ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական երկխոսությունը:

«Նաեւ քննարկել ենք առկա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցության զարգացման այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության, արվեստի ոլորտները: Նշվել է նաեւ,  որ Վրաստանը եւ Հայաստանը ունեն  դեռ չօգտագործված մեծ ներուժ:  Նշվել է երկու երկրների տարանցիկ ներուժի օգտագործման կարեւորության,  տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում Սեւծովյան նավահանգստի ենթակառուցվածքների օգտագործման մասին:  Երկկո ղմ հարաբերությունների հարցերի հետ միասին հատուկ անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների   շրջանակներում համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Մենք քննարկել ենք խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հարցեր  տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում:  Գոհունակությամբ շեշտվել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի բանակցությունների ավարտի, ինչպես նաեւ Վրաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի մասին»,-ընդգծեց նա:

Ապրիլի 11-ին  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել  Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

 

Նրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան