Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրողների միությունում հարգեցին Հրաչյա Մաթևոսյանի հիշատակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթն անցկացվեց ապրիլի 11-ին` Հայաստանի գրողների միությունում:

«Հրաչյա Մաթևոսյանն իր գործերում անդրադառնում էր ժամանակի հրատապ խնդիրներին և ժողովրդական կենսափիլիսոփայության կրող էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ երբ Հրաչյա Մաթևոսյանն ընթերցում էր որևէ մեկի ստեղծագործությունն ու հավանում այն, անպայման արտահայտվում էր: «Հրաչյա Մաթևոսանն աննման մարդ էր, սիրելի բոլորի կողմից»,-եզրափակեց նա: 

ՀՀ գրողների միության քարտուղար, գրականագետ, թարգմանիչ, Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ Հրաչյա Մաթևոսյանի հետ կապված լավ հիշողություններ ունի: «Տարբեր հանգստյան տներում ենք եղել, և կարող եմ ասել, որ նա պաշտում էր բնությունն ու կնոջը հորդորում երեխաների հետ հաճախ ժամանակ անցկացնել բնության գրկում: Կարծում եմ, որ դա պայմանավորված էր նրանով, որ Հրաչյան Լոռվա բնաշխարհում էր ծնվել»,-ընդգծեց նա:

Դեմիրճյանի խոսքով` Մաթևոսյանն իր բոլոր մտահոգութուններն արտահայտել է իր ստեղծագործութուններում:

«Երբ իմացա, որ Հրաչյան Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է, սկսեցի հետևել նրա գործունեությանը: Նրա ստեղծագործություններում հստակ կարելի է տեսնել մեր կյանքը 90-ական թվականներից մինչ օրս: Մաթևոսյանները հոգևոր հարստություն են տվել մեր ազգին»,-ասաց գրականագետ Աելիտա Դոլուխանյանը:

Նա ընդգծեց, որ Մաթևոսյանների ընտանիքը հավանաբար երջանիկ է, որ նման մեծեր է տվել հայ ժողովրդին:

Միջոցառմանը ներկա էին գրողի հարազատները, գործընկերները, գրողի ստեղծագործության երկրպագուներ:

Հրաչյա Մաթևոսյանը 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես գրաշար։ 1962 թվականին ընդունվել և 1966-ին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան»։ Նրա պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։

Հրատարակվել են նրա «Մաճկալներ» (պատմվածքներ, 1978թ.), «Բարի մարդկանց հովիտը» (վիպակներ և պատմվածքներ, 1982թ.), «Աստղերի հետ թռչում էր իմ ձին» (պատմվածքներ, 1983թ.), «Ալևորներ» (վիպակ և պատմվածքներ, 1984թ.), «Գունավոր փոքրիկ Ջեկսին» (մանկական պատմվածքներ, 1986թ.), «Մոլորյալ ժամ» (1999թ.), «Խաչքար Հայաստան» (2002թ.), «Սիրով։ Էջեր» («Սիրո մատյան» գրքից, 2003թ.), «Տուն մոր համար» (վիպակ, 2003թ.), «Սարերիդ նման դու հպարտ ապրիր» (2004թ.), «Կայծահեղ Հրանտ» (2005թ.), «Սարաշեղջ Արագած» (2006թ.) գրքերը:

 

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան