G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆG7-ի երկրները շահագրգռություն են հայտնել համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու հարցում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ որոնք չեն կարող լուծվել առանց ՌԴ-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լուկկայում (Իտալիա) Յոթի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման՝ հրապարակված ամփոփիչ հռչակագրում:
«Մենք ընդունում ենք, որ Ռուսաստանը կարեւոր միջազգային գործընկեր Է, եւ կան համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահարվերներ, որոնք չեն կարող լուծվել առանց նրա հետ համագործակցության,- ասված Է փաստաթղթում:- Մենք ընդգծում ենք մեր շահագրգռությունն անհատական եւ կոլեկտիվ մակարդակում փոխգործակցել Ռուսաստանի հետ այդ ոլորտներում եւ ակտիվորեն ուղիներ որոնել՝ միասին պատասխան տալու ընդհանուր մարտահրավերներին՝ հանուն դրանց լուծման առավելագույն արդյունավետության»:
Ընդհանուր շահերի ոլորտների թվում փաստաթղթում նշված են հակաահաբեկչությունը, միգրացիայի հիմնախնդիրը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, կլիմայական հիմնախնդիրների լուծումը:
Ըստ որում հռչակագրում նշված Է, որ G7-ը պատրաստ Է շարունակել միակողմանի արգելիչ միջոցները, որպեսզի հասնի Ռուսաստանի կողմից համաշխարհային կարգի կանոնների կատարման եւ նրան դարձնի «համագործակցության պատրաստ գործընկեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



