Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է արդեն տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ապրիլի երկրորդ շաբաթից արդեն սկսվել է Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկումը, ինչի արդյունքում ապրիլի 10-ի դրությամբ արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը 2016 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 56 սանտիմետր բարձրության վրա, ինչը 23 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի առաջին օրվա համեմատ Սեւանի մակարդակը առատ տեղումների, գետերի ելքերի ավելացման արդյունքում բարձրացել է 3 սանտիմետրով: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով` 2017 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սեւանա լիճն աստիճանաբար սկսում է ազատվել սառցե կապանքներից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



