Չինաստանում թափանցիկ հատակով 200 մետր բարձրությամբ զբոսուղի են բացել կիրճի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի միջազգային ռադիոյին (CRI):
Զբոսուղին ունի «A» տառի ձեւ, դրա հատակը պատրաստված Է ապակուց: Նշվում Է, որ այցելուների առավելագույն քանակությունը, որոնք կարող են գտնվել դրա վրա, չի գերազանցում 80-ը:
Տեղի վարչակազմը պլանավորում Է դիմում ներկայացնել Գինեսի ռեկորդների գիրք, որպեսզի ապակե հատակով զբոսուղին ամենաերկարը ճանաչեն աշխարհի համանման կառույցների շարքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



