Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրատես». PhilipMorris-ը դատարանում պարտվել է հայկական «Ararat»-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017 թ. մարտի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը վերջապես վերջնական վճիռ կայացրեց «Marlboro»-ն ընդդեմ «Ararat»-ի գործով: Դատարանը լիովին մերժեց «PhilipMorris BrandsSarl» ընկերության հայցն ընդդեմ «Грант табак» ԲԲԸ-ի (ՌԴ-ում «Ararat» սիգարետների ներմուծողի): Դա նշանակում է, որ, դատարանի կարծիքով, չկա «Marlboro» սիգարետների դիզայնի հետ «Ararat» սիգարետների դիզայնը շփոթելու աստիճանի նմանություն: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ վաճառակետերը կարող են այսուհետ ևս անարգել վաճառել «Ararat» սիգարետները ՌԴ տարածքում: Սա հայ արտադրողի հերթական հաղթանակն է: Այս մասին գրել է «Իրատես»-ը:

Թերթի փոխանցմամբ, «Marlboro»-ի «ռուֆտոպ» տարրի ինքնատիպության և «Marlboro» ապրանքանիշին նմանության պատրանք ստեղծելու «Ararat» սիգարետի արտադրողի մտադրության մասին «PhilipMorris BrandsSarl»-ի պնդումները դատարանը համարել է անհիմն: «Ararat» սիգարետի տուփերի վրայի պատկերային տարրը իրենից ներկայացնում է հայ ժողովրդի սրբազան լեռան ոճավոր պատկերը և միասնական իմաստային կառուցվածք է կազմում «Ararat» բառային տարրի հետ:

«Դատարանը նշել է նաև, որ 23.02.2013 թ. «Շրջակա ծխախոտի ծխի ազդեցությունից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պաշտպանության մասին» դաշնային օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, գնորդը սիգարետ գնելիս չի կարող տեսնել սիգարետի փաթեթը և, հետևաբար, սիգարետների տուփի վրայի պատկերը: Նա սիգարետը պետք է ընտրի բացառապես ըստ խանութի ներկայացրած ցուցակում նշված անվանման: «GrandTobacco» ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանը կարծում է, որ «PhilipMorris BrandsSarl»-ը փորձել է արհեստական խոչընդոտներ հարուցել, նպատակ ունենալով արգելել հայկական սիգարետների շրջանառությունը ռուսական շուկայում: Հակոբյանի խոսքերով ասած, դրա պատճառն այն է, որ, ինչպես դատարանում նշեց «PhilipMorris BrandsSarl»-ի ներկայացուցիչը, որքան շատ են վաճառվում «Ararat»-ի սիգարետները, այնքան քիչ են վաճառվում «Marlboro»-ինը: «PhilipMorris BrandsSarl»-ը ձգտում էր դա ներկայացնել որպես վնաս իր ընկերության համար: Այսպիսով, այս դատավճիռը մեկ անգամ ևս ապացուցեց, որ արտադրողն իրավունք ունի բարեխիղճ մրցակցության պայմաններում իր տեղն ունենալու ռուսական շուկայում»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ