Բեռլինի դպրոցն ուսուցչուհուն արգելել Է խաչ կրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել Է տեղի քահանան:
Հոգեւորական Կարստեն Մինկները լրագրողներին հայտնել Է, որ կինն իր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել Է Բեռլինի Վեդինգի շրջանի դպրոցի տնօրենի գրավոր կարգադրությունը:
Նշվում Է, որ տեղի Ավետարանչական եկեղեցու սինոդը միջադեպի հետաքննություն Է սկսել: Դպրոցի ղեկավարությունն ուսուցչուհուց պահանջել Է հանել խաչը՝ վկայակոչելով այն օրենքը, որը պետծառայողներին արգելում Է կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում, գրում Է Berliner Zeitung-ը:
Ինչպես նշում Է BBC-ն, ամբողջ Եվրոպայում վեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե կարելի Էր արդյոք կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



