Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահը դաստիարակում է քաղաքական տգետներին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան հետընտրական մի շարք մտայնությունների ֆոնին` համառոտ հոդված է հրապարակել առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Երեք առանցքային կետերով Տեր–Պետրոսյանն անդրադարձել է ընտրակաշառքների շուրջ որոշ քաղաքական ուժերի ու գործիչների դրսևորած վարքագծին, որոշակի տեղեկատվական ու հասարակական–քաղաքական հարթակներում հայաստանցի–ղարաբաղցի տարանջատման դրսևորումներին ու պատերազմական վիճակի և զինադադարի տարբերությունները չպատկերացնողներին:

Պետք է շեշտել, որ Տեր–Պետրոսյանի հոդվածը բարդ և խորը քաղաքական գիտական վերլուծություն չէ, այլ շատ մատչելի լեզվով, պարզ ճշմարտության շարադրանք: Թերևս քաղաքական որոշակի շրջանակների մոտ համապատասխան գիտակցական մակարդակի առկայության պարագայում նման հոդվածի կարիք չէր լինի: Սակայն հայաստանյան քաղաքական դաշտը, բնականաբար, շարունակում է զարմացնել:

Տեր–Պետրոսյանը, գրեթե անգրագետ երեխային տառերը սովորեցնելու տոնայնությամբ, բացատրում է, որ երբեք չի կարելի է մեղադրել ժողովրդին, չի կարելի է զազրախոսել ժողովրդի մասին, չի կարելի պիտակներ կպցնել հասարակությանը կամ նրա որոշակի հատվածին: Բազմաթիվ արատավոր երևույթներ կան, որոնց թվում և ընտրակաշառքը, չնայած այն փաստին, որ ի հայտ են գալիս հասարակության ակտիվ մասնակցությամբ, սակայն բոլորովին այլ են դրանց հիմնապատճառները:

Հենց այս պատճառների մասին պետք է մտածեն և հենց այդ պատճառները պետք է արմատախիլ անեն բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք առանց երկմտելու մի ամբողջ հասարակության հայտարարում են ծախվող կամ վաճառված` չհասկանալով հաճախ, որ ընտրակաշառքը շատ ավելի բարդ երևույթ է, քան իրենք պատկերացնում են: Հենց այս մասին էլ խոսում է Տեր–Պետրոսյանը:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ Տեր–Պետրոսյանն անդրադառնում է ղարաբաղցի–հայաստանցի տարանջատումներին ու ամենայն մանրամասնությամբ, այսպես ասած, բացատրական աշխատանքներ տանում:

Ըստ էության, պետք է նշել, որ Տեր–Պետրոսյանի` նման հոդվածների կարիքը ընդհանրապես չէր լինի, եթե հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու թեկուզ նաև լրագրողները, գոնե մոտավոր պատկերացում ունենային արծարծվող հարցերի վերաբերյալ և այդ պատկերացումներին համապատասխան որևէ միտք կամ կարծիք արտահայտեին: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ արդեն Լևոն Տեր–Պետրոսյանն է սկսում տարրական հարցերը պարզաբանել հրապարակումով:

Թերևս անգամ այս պարագայում էլ հարց է մնում, թե հասու դարձա՞վ արդյոք նման շրջանակներին առնվազն այն, որ երևույթների մասին կարծիք հայտնելուց, հասարակությանը կամ ժողովրդին պիտակավորելուց առաջ, գոնե պետք է մի քիչ կրթվել, կարդալ, հավասարակշռվել, հետո նոր հանդես գալ հայտարարությամբ կամ որևէ տեքստով:

Աղասի Մարգարյան

Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը