Արա Աբրահամյանի 60-ամյակը կնշվի Մոսկվայում. հրավիրվածների թվում են հայ պաշտոնյաներ. «Ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«Ապրիլի 15-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կնշի իր 60-ամյակը Մոսկվայում: Նա ԱՄՆ-ից Մոսկվա է վերադարձել կարճ ժամանակով։ Իր հոբելյանական տարեդարձը նշելուց հետո նորից կմեկնի Նահանգներ: Նրա ծննդյան տարեդարձին կմասնակցեն նաև Հայաստանցի պաշտոնյաները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին որևէ մասնակցություն չունեցավ: Իր՝ ընտրություններին չմասնակցելն Աբրահամյանը պատճառաբանեց առողջական խնդիրներով: Նա բուժում է ստանում Միացյալ Նահանգներում»:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



