ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կայցելի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է մայիսի վերջին Թբիլիսի այցելել՝ դաշինքի Խորհրդարանական վեհաժողովին մասնակվելու համար: Այս մասին Վրաստան-ՆԱՏՕ Հրապարակային դիվանագիտության ֆորումի բացմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը Թբիլիսիում կայանալու է մայիսի 26-29-ին: Այսպիսով Վրաստանը կդառնա դաշինքի անդամ չհանդիսացող հինգերորդ երկիրը, որտեղ ԽՎ-ի նիստ կանցկացվի:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ մայիսի 26-29-ին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը: Այդ միջոցառման շրջանակում ծրագրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- ասել է Կվիրիկաշվիլին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



