Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` ներդրումային առաջարկների փաթեթներն արդեն ներկայացվում են ինչպես տեղի շահագրգիռ ներդրողն երին, այնպես էլ արտերկրի գործընկերներին: Այս համատեքստում նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ են քննարկումներ կայացել, որի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռքբերվել ներդրումային փաթեթները նաև այդ խողովակներով պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատանքներն ու համագործակցելով շահագրգիռ բոլոր կառույցների հետ` հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել դրանք պատշաճ ներկայացնելու համար:



