Ու՞մ կզոհաբերի վարչապետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am / Ընտրություններից հետո իշխանությունները սկսել են քննարկել կառավարության ձևավորման հարցը: Հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը նորից «Դաշնակցության» հետ կոալիցիա է կազմելու, և ՀՅԴ-ն նորից կառավարությունում պորտֆելներ է ունենալու:
Իսկ նոր կառավարության ձևավորման հարցին ՀՀԿ-ն ամենայն մանրամասնությամբ կանդրադառնա նոր Ազգային ժողովի ձևավորման մասին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո, որը լինելու է ապրիլի 9-ին: Նորընտիր ԱԺ-ն իր առաջին նիստը գումարում է ձևավորվելուց հետո 3-րդ հինգշաբթի օրը՝ տվյալ դեպքում ապրիլի 27-ին: Բայց երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու է Սահմանադրական դատարանում, իսկ դա նշանակում է, որ նոր խորհրդարանի նիստը կհետաձգվի երկու ժաբաթով և կնշանակվի մայիսի 15-ին: Արդեն այդ նիստից սկսած 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը, խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, որը վայելում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Վարչապետ նշանակելուց հետո էլ 20 օրվա ընթացքում ձևավորվում է կառավարությունը: Այսպիսով, ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու և նոր կառավարությունը ձևավորելու համար մոտ երկու ամիս ժամանակ ունի:
Շարունակությունը՝ կայքում



