Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մայրության բերկրանք». կայացել է ասմունքող Լիանա Զուրաբյանի գրական-երաժշտական երեկոն (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Աստված չէր կարող լինել ամեն տեղ՝ Տեղակալ ստեղծեց մորը հանճարեղ,

Ահա թե ինչու, երբ վերք է տեսնում, Աստըծուց առաջ մայրն է մեզ հասնում…

Հովհաննես Շիրազ Մա՜յր՝ ընտանիքի սյուն ու ամրոց… Մա՜յր՝ ազգի, լեզվի ու մշակույթի պահապան… Քո առջև խոնարհվել են բոլոր ժամանակների և բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների հանճարեղ գլուխները… Քե՛զ են ձոնվել հազարավոր պոեմներ, բանաստեղծություններ, բայց՝ քիչ է էլի…

Image may contain: 2 people, people standing

Հազարամյակներ շարունակ մեր ժողովուրդը հայ կնոջ և մոր իր իդեալն արտահայտել է դիցաբանության և էպոսի միջոցով՝ Անահիտ աստվածուհուց մինչև Ծովինար, օջախի պահապան Նանե դիցուհուց մինչև Խանդութ և Լույս Արմաղան, սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկից մինչև թշնամու բանակի դեմ դուրս ելած Այծեմնիկ, որը Անիի պարիսպների վրա պաշտպանում էր մեր հավատն ու Հայրենին...

Հայ գրականությունը հարուստ է Սերը, Մորն ու Կնոջը փառաբանող ստեղծագործություններով, որոնք համաշխարհային գրականության անգին գոհարներ են՝ սկսած Նարեկացու տաղերից և Քուչակի հայրեններից, մինչև Եղիշե Չարենց, Հովհաննես Երզնկացուց մինչև Հովհաննես Շիրազ, Վահան Տերյանից մինչև Պարույր Սևակ… Եվ դեռ էլի կգան հանճարներ և դեռ բազում գործեր կգրվեն Մոր մասին, բայց՝ քիչ կլինի էլի…

Ապրիլի 7-ը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Աստվածածնի Ավետման տոնն է, որը Հայաստանի անկախացումից հետո մեր ազգային օրացույցում ամրագրվեց որպես Մայրության և գեղեցկության օր: Ամենուր կազմակերպվում են գեղեցիկ միջոցառումներ, իսկ եկեղեցու հայրերը օրհնում են այն կանանց, ովքեր նոր են պատրաստվում վայելել մայրության բերկրանքը...

Image may contain: 1 person, night and indoor

Արդեն մի քանի տարի շարունակ ճանաչված ասմունքողուհի Լիանա Զուրաբյանը ապրիլի 7-ին հանդես է գալիս գրական-երաժտական երեկոներով՝ ներկայացնելով Սիրո և Մայրության սրբազան թեմաները: Այս տարվա ապրիլի 7-ը ևս բացառություն չէր: Միջոցառման խորագիրը՝ «Մայրության բերկրանք», ևս պատահական չէր. 2016թ. օգոստոսին ծնվել է ասմունքողուհու որդին՝ փոքրիկ Լևոնը…

Գրական-երաժշտական երեկոն բաղկացած էր երկու բաժնից՝ «Սիրո էջ» և «Մայրության պոեզիա»: Ամբողջ երեկոյի ընթացքում ասմունքողուհու ինքնտիպ մատուցմամբ հնչում էին հայ գրականության անգին գոհարները՝ ունկնդիրների առջև բացելով պոեզիայի դռները՝ Վահան Տերյանի քնարական աշխարհից մինչև Պարույր Սևակի խոհափիլիոսփայական աշխարհը, Եղիշե Չարենցի սիրո քնարից մինչև Հովհաննես Շիրազի մայրերգություն, Վահագն Դավթյանից, Համո Սահյանից մինչև այսօր մեր կողքին ապրող արվեստագետների սեղծագործություններ՝ Կորյուն Առաքելյան, Սասուն Պասկևիչյան… Իսկ առանց Սիլվա Կապուտիկյանի և Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունների գրական–երաժշտական երեկոյի սցենարում կպակասեր մի շատ կարևոր բան՝ մոր և կնոջ խոսքը՝ իր նուրբ մտորումներով և ապրումներով, ինչն առավել ամբողջական դարձրեց միջոցառումը:

Գրական երեկոյի ընթացքում Լիանա Զուրաբյանին նվագակցում էին դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանը և ջութակահար Արսեն Հակոբյանը, ովքեր իրենց հրաշալի կատարումներով հնչեցնում էին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Իսկ երեկոն վարում էր երգիչ Վարդան Բարսեղյանը:

Image may contain: 9 people, people standing and wedding

Կան բանաստեղծներ, որոնք իրենց ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում գրել են ընդամենը մի քանի բանաստեղծություններ և դրանցից ընդամենը մեկով անմահացել են գրականության պատմության մեջ: Եվ այդ միակ ստեղծագործությունը շարունակելու է ապրել սերունդների հիշողության մեջ. խոսքը Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծության մասին է, որը չքնաղ երգ դարձած՝ սավառնում է բոլորիս հոգիներում.

Ես լսեցի մի անուշ ձայն, Իմ ծերացած մոր մոտ էր…

Եվ ամեն անգամ, երբ յուրաքանչյուր ասմունքող սկսում է կարդալ այդ ստեղծագործությունը, նրան արձագանքում է ամբողջ դահլիճը: Լիանա Զուրաբյանի դեպքում էլ բացառություն չէր. «Երազ» բանաստեղծությունը՝ Լիանա Զուրաբյանի մեկնաբանությամբ և դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանի նվագակցությամբ, նվիրվեց բոլոր այն մայրերին, որոնք հեռացել են կյանքից, բայց երկնքից հսկում են իրենց սերունդների անցնելիք ճանապարհը…

«Մայրության բերկրանք» գրական-երաժշտական երեկոյին իրենց մասնակցությունը բերեցին «Լիանա Զուրաբյան» ասմունքի կենտրոնի սաները, բազմաթիվ պարային համույթներ:

No automatic alt text available.

Եթե որևէ հայի հարցնելու լինեք, թե ամբողջ համաշխարհային գրականության մեջ ո՞րն է մորը նվիրված ամենահանճարեղ բանասեղծությունը, շատերը նախևառաջ կմտաբերեն Պարույր Սևակի «Մոր ձեռքերը».

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող, լվացք անող,

Անվերջ դատող, անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թո՛ղ որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես Խա՜ս ձեռքերը…

Image may contain: 1 person, sitting and flower

Այս բանաստեղծության յուրաքանչյուր տողը մեզ ուղեկցում է դեռ վաղ մանկության տարիքից: Եվ այս չքնաղ բանաստեղծությունը, որը Մորը նվիրված եզակի հուշարձաններից է, Լիանա Զուրաբյանը ներկայացրեց իր սաներից մեկի՝ Աննա Դավթյանի հետ միասին, որը խորհրդանշեց սերունդների փոխկանչը…

Տարիներ առաջ Հայոց բանակում ծառայող մեր տաղանդավոր արվեստագետներից մեկը՝ երգահան Հրայր Ղարիբյանը, Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության հիման վրա գրել է հրաշալի երաժշտություն, որը, ցավոք, նրա գրած բազմաթիվ երգերից վերջինն էր. արվեստագետն այն նվիրել էր ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանին, ով այդ երգի անզուգական կատարողն է:

Հենց նա էլ իր կատարումով եզրափակեց «Մայրության բերկրանք» գրական-երաժշտական երեկոն:

 

 

Հասմիկ Պողոսյան

Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլը