Թուրքիայում ցանկանում են հեղաշրջման փորձին նվիրված թանգարան բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում անցյալ տարվա հուլիսի 15-16-ը տեղի ունեցած հեղաշրջման փորձին նվիրված թանգարանը կբացվի 2018 թվականի վերջին Անկարայի Քահրամանկազան քաղաքամերձ շրջանում, հայտնում է Anadolu-ն:
«Դեմոկրատիայի եւ հուլիսի 15-ի զոհերի թանգարանի» նախագիծը քննարկվում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունում: Թանգարանի շինարարությունը հավանաբար կսկսվի հուլիսին: Այն կզբաղեցնի 10 հազար քառակուսի մետր մակերես, կներառի մշտական եւ ժամանակավոր ցուցադրություններ՝ ինտերակտիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ, կունենա նաեւ գրադարան, սրճարան եւ հուշանվերների խանութ:
2016-ի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում խռովարարների խումբը ռազմական հեղաշրջման փորձ է ձեռնարկել, ոը կանխվել է իշխանությունների կողմից: Վերջին տեղեկությունների համաձայն՝ դիմակայության հետեւանքով, որի կենտրոններն էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել է 246 քաղաքացի՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ է ստացել:



