Առնվազն 18 գրոհային ոչնչացվել է Աֆղանստանի հյուսիսում ավիահարվածների հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբան» արմատական շարժման առնվազն 18 գրոհային է ոչնչացվել, 8-ը վիրավորվել Աֆղանստանի հյուսիսում՝ Քունդուզ գավառում երկրի ՌՕՈւ-ի գործողության հետեւանքով: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Հալիլը:
«Չարդարի եւ Դաշտ-ե-Արչի շրջաններում թալիբների ապաստարանների վրա օդային գործողության հետեւանքով հաջողվել է ոչնչացնել 18 գրոհայինի, եւս 8 գրոհային վիրավորվել է: Զոհվածների թվում է «Թալիբան» շարժման ազդեցիկ դաշտային հրամանատար մոլլա Վահիդուլան»,- նշել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



