Շվեդիայում դիմակավորված երիտասարդները ոստիկանների վրա քարեր են նետել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի Գյոտեբորգ քաղաքի հյուսիս-արեւելքում՝ Խամարկյուլեն շրջանում անցած գիշեր երիտասարդների անկարգություններ են կատարվել, հայտնում է Expressen պարբերականը:
Դիմակավորված մոտ 30 երիտասարդներ ոստիկանության աշխատակիցների վրա մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր են նետել, որը հավաքել էին մերձակա շինհրապարակից: Իրավապահներից մեկը վնասվածք է ստացել:
Անկարգությունը հրահրողները նաեւ մի քանի հրկիզումներ են կատարել, այդ թվում՝ ավտոմեքենաների, կոտրել են սրճարանի պատուհանները:
Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության ուժեղացված վերակարգեր եւ ուղղաթիռ: Իրավապահները տեղի ունեցածը որակել են ծառոյողների նկատմամբ բռնություն, անկարգություններ եւ վնասի պատճառում:
Դեռեւս ձերբակալվածներ չկան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



