ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորություն չի տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորություն չի տեսնում, քանի դեռ երկիրը գլխավորում է Բաշար Ասադը։ Այս մասին նա ասել է CNN-ի հետ հարցազրույցում։
«Չկա որևէ հնարավորություն գտնելու քաղաքական լուծում ռեժիմի ղեկին գտնվող Ասադի հետ։ Եթե նայեք նրա գործողություններին, եթե նայեք իրավիճակին, դժվար կլինի տեսնել խաղաղ և կայուն պետություն՝ Ասադի գլխավորությամբ»,-ասել է Հեյլին։
Ավելի վաղ Հեյլին հայտնել էր Ասադի ռեժիմի դեմ նոր գործողությունների հարցում ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



